Դասընթացներ

Մենք առաջարկում ենք դասընթացներ և կրթական ծրագրեր, որոնց օգնությամբ Դուք կգնահատեք թվային մարքեթինգի առավելությունները և կհասնեք մեծ հաջողությունների՝ գրանցելով նոր վաճառքներ և առաջընաց: Ստորև ներկայացված են դասընթացները: Սեղմեք վերնագրին դասընթացի համառոտ բնութագրին ծանոթանալու համար: Դասընթացները կարող են հարմարեցվել ձեր պահանջներին:

Մարքեթինգ և հանրության հետ կապեր թվային հեղաշրջումից առաջ և հետո

Տեխնոլոգիական զարգացումը փոխում է մարդկանց՝ միմյանց հետ կապ հաստատելու եղանակը: Այս բաժնում մենք կքննարկենք թվային հեղաշրջումից հետո կատարված բոլոր փոփոխությունները, և  ինչպես են կազմակերպությունները հարմարվում մշտապես փոփոխվող իրականությանը:

Անմիջական կապ հաճախորդների հետ. սոց. ցանցեր

Մարքեթինգն այլևս միակողմանի զրույց չէ: Այս բաժնում մենք կքննարկենք, թե ինչպես սոց. ցանցի միջոցով մեկնարկել զրույց և ամուր հարաբերություններ կառուցել Ձեր բրենդի և հաճախորդների միջև:

Անմիջական կապ հաճախորդների հետ. բլոգ

Բլոգը լավագույն միջոց է տեղեկատվություն տարածելու համար: Բլոգի միջոցով կազմակերպությունները իրենց և անհատների տեսակետը հեշտությամբ կարող են տարածել: Այս բաժնում մենք կքննարկենք, թե ինչպես կարող են կազմակերպությունները շահել բլոգ վարելու առավելություններից:

Անմիջական կապ հաճախորդների հետ. այլ

Ինտերնետ կապի արագացման և հասանելության շնորհիվ ձայնա- և տեսահոլովակները լայն կիրառում ենք գտել համացանցում: Այս բաժնում կքննարկենք տեսահոլովակների միջոցով բլոգ վարելու առավելությունները:

Թվային մարքեթինգի և հանրության հետ կապերի պլանավորում

Յուրաքանչյուր կազմակերպություն պետք է ունենա մշակված պլան տարբեր գործողությունների՝ այդ թվում նաև թվային մարքեթինգի և հանրության հետ կապերի համար: Այս բաժնում կքննարկենք, թե որքան կարևոր է պլան ունենալը և գնորդի, այլ ոչ ապրանքատեսականու կամ ծառայության վրա կենտրոնանալը:

Մարքեթինգ բջջային սարքավորումների միջոցով

Բջջային սարքավորումների էքսպոնենտալ աճը հնարավորություն է տալիս մարդկանց ամենուր որոնել ապրանքատեսակ կամ ծառայություն: Այս բաժնում կքննարկենք բջջային սարքավորումների ազդեցությունը Ձեր կայքի վրա:

Բովանդակություն

Այսօր նախքան որևէ բան գնելը համացանցը առաջին աղբյուր է ուսումնասիրություն կատարելու համար, հատկապես երբ ապրանքատեսականին կամ ծառայությունն անծանոթ են: Այս բաժնում կքննարկենք հաճախորդների ներգրավման համար Ձեր կայքի բովանդակության կարևորությունը:

Նորություններ համացանցում

Կազպակերպություններն այլևս չեն կարող վստահել միայն լրատվական միջոցներին իրենց մասին նորությունները հաճախորդներին փոխանցելու համար: Խելամիտ մարքեթոլոգները անմիջապես կապ են հաստատում հաճախորդների հետ համացանցի միջոցով: Այս բաժնում կքննարկենք, թե ինչպես կարող են կազմակերպություններն օգտագործել համացանցը նորություններ տարածելու նպատակով:

Մարքեթինգ որոնողական համակարգերի միջոցով

Որոնողական համակարգերի օպտիմիզացումը հոգ է տանում, որպեսզի Ձեր կայքում տեղ գտած առանցքային բառերը և արտահայտությունները հասանելի լինեն որոնողական համակարգերի համար՝ Google, Yahoo, Yandex: Այս բաժնում կքննարկենք, թե ինչու է կարևոր առաջատար տեղ զբաղեցնել Google-ում և ինչպես հասնել առաջատարի դիրքին:

Հետաքրքրեցի՞ն ուսուցողական ծրագրերը: Սեղմեք Հետադարձ կապ կոճակը:

Մտածիր թվային, ստեղծագործիր, միշտ փոփոխվիր