Ծառայություններ

Մենք տիրապետում ենք անհրաժեշտ ողջ ռեսուրսներին և ունենք բավական փորձառություն Ձեր կայքը որոնողական համակարգերում օպտիմիզացնելու, սոց. ցանցերում Ձեր բիզնես էջը կառավարելու, ինչպես նաև Ձեր բիզնեսի համար գեղեցիկ կայք պատրաստելու համար: Ծանոթացեք մեր ծառայություններին ստորև: Մենք կարող ենք հարմարեցնել ծառայությունները Ձեր նպատակներին:

Սոց. մեդիա մարքեթինգ

Սոց. մեդիան փոխում է հաճախորդների հետ հաղորդակցվելու եղանակը: Մենք կարող ենք տարբեր սոց. ցանցերում բացել և կառավարել Ձեր կազմակերպության էջը: Մենք կառուցում ենք սոց. մեդիա ռամավարություն՝ ելնելով Ձեր նպատակներից, ինչպես նաև տրամադրում ենք զեկույց օնլայն արշավների արդյունավետության վերաբերյալ:

Գովազդ որոնողական համակարգերում

Որոնողական համակարգերում օպտիմիզացիան երաշխավորում է, որ Ձեր կայքի առանցքային բառերը և բառակապակցությունները կընթերցվեն որոնողական համակարգերի կողմից (Google, Yahoo, Yandex): Մենք առաջարկում ենք որոնողական համակարգերի օպտիմիզացիա վճարովի և անվճար տարբերակով: Մենք ընտրում ենք Ձեր բրենդի, ապրանքատեսակի և ծառայության համար առանցքային բառեր, որոնց օգնությամբ հաճախորդները հեշտությամբ գտնում են Ձեզ: Մենք կառավարում ենք Ձեր վճարովի գովազդային արշավները (Google Adwords, Video Adword): Մենք չափում ենք արշավների արդյունքները և տրամադրում ենք վիճակագրություն:

Կայքերի պատրաստում

Ձեր կայքը Ընկերության դիմանկարն է, որը ոգևորում է հաճախորդներին օգտվել Ձեր ծառայություններից: Մեր պատրաստած կայքերը տարբերվում ենք շատերից և համապատասխանում են Ձեր պահանջներին. լինի կրթական պորտալ, թե օնլայն խանութ:

Ռեմարքեթինգ

Մենք օգնում ենք Ձեզ հետ բերել կայքի այցելուներին, կապ հաստատել Ձեր բրենդի հետ և դարձնել նրանց պոտենցիալ հաճախորդների:

Հավելվածների առաջխաղացում

Մենք աջակցում ենք կազմակերպություններին առաջխաղացնել իրենց բջջային հավելվածները և ամուր հարաբերություններ կառուցել հաճախորդների հետ:

Հետաքրքրեցի՞ն մեր ծառայությունները: Սեղմեք Հետադարձ կապ կոճակը։

Մտածիր թվային, ստեղծագործիր, միշտ փոփոխվիր