Այլընտրանքային լրահոս և նոր հնարավորություններ Ֆեյսբուքում

Ամեն անգամ, երբ Ֆեյսբուքը որևէ փոփոխություն, նորամուծություն է կատարում լրահոսում (newsfeed) և դրա ալգորիթմներում, լսարանի առաջին արձագանքը խուճապն է։ Այդպիսի հերթական ալիքը բարձրացավ, երբ ֆեյսբուքը սկսեց փորձարկել լրահոսի նոր տեսակ՝ այլընտրանքային լրահոս (Explore Feed)։

Այլընտրանքային լրահոս (Explore feed)

Այլընտրանքային լրահոս

Ինչպես անունը հուշում է՝ այս գործիքը հնարավորություն է տալու ընթերցողներին՝ բացահայտել նոր, այլընտրանքային կոնտենտ։ Այսինքն՝ օգտվողները հնարավորություն կունենան դուրս գալ իրենց ընկերների և հավանած էջերի լրահոսի շրջանակներից։
Այս լուրը հատկապես խուճապ է առաջացրել բիզնեսների մոտ, ովքեր վախենում են, թե լսարանը կսկսի շրջանցել իրենց հրապարակումները։ Իրականում խուճապի մատնվելու կարիք չկա․ սա նույնիսկ կարող է օգնել Ձեր բիզնեսին։

«Մենք սկսում ենք գործարկել թրենդային հրապարակումների, տեսանյութերի, լուսանկարների լրացուցիչ լրահոս, որը ավտոմատ անհատականացվում է յուրաքանչյուր օգտվողի համար՝ հիմնվելով նրա հետաքրքրությունների վրա։ Մենք բազմիցս լսել ենք, որ մարդիկ ցանկանում են հեշտությամբ բացահայտել իրենց հետաքրքրություններին համապատասխան կոնտենտ՝ հավանած էջերի լրահոսից դուրս»,- ասել է Ֆեյսբուքի խոսնակը՝ պատասխանելով Tech Crunch-ին:

Իսկ ի՞նչ կտա այլընտրանքային լրահոսը մարքեթոլոգներին։

Այս պահին ակնհայտ է, որ Explore Feed-ը առայժմ չի փոխարինում հիմնական լրահոսին։ Իհարկե, մեծ աղմուկ կբարձրանար, եթե Ֆեյսբուքը միանգամից որոշեր փոխարինել օգտվողների ծանոթ էջերի լրահոսը բոլորովին անծանոթ էջերի կոնտենտով։

Այնպես որ` կարող եք չանհանգստանալ․ հետևորդները կշարունակեն տեսնել Ձեր գրառումները։ Այնուամենայնիվ՝ հաշվի առեք, որ 2017 թվականին բիզնես էջերի միջին օրգանիկ հասանելիությունը (organic reach) կազմում է ընդամենը մոտ 2%։ Այսինքն՝ Ձեր չգովազդվող հրապարակումները միջինում տեսնում է էջի հետևողների 2%-ը։

Վերջերս նաև հայտնի դարձավ, որ Ֆեյսբուքը փորձարկում է լրահոսից ընդհանրապես հանել բիզնես էջերի չգովազդվող կոնտենտը։

Առայժմ Explore Feed-ում գովազդներ չկան, և դեռևս պարզ չէ՝ կլինեն թե ոչ։

Եկեք ամբողջացնենք այս նորությունները և փորձենք հետևություններ անել։

Ակնհայտ է, որ Ֆեյսբուքը փորձում է լուրջ փոփոխություններ կատարել լրահոսում։ Ըստ ամենայնի՝ Ֆեյսբուքը այլընտրանքային լրահոսով կխթանի որակյալ կոնտենտը։ Explore Feed-ը հնարավորություն կտա բիզնեսներին՝ որակյալ կոնտենտով մրցակցել և առավելություն ստանալ թեմայով հետաքրքրվողների այլընտրանքային լրահոսում։

Ավելի կրեատիվ և որակյալ կոնտենտ ստեղծողներն ավելի բարձր օրգանիկ հասանելիություն կունենան։ Սա, իհարկե, հրաշալի հնարավորություններ է ստեղծում։ Այլընտրանքային լրահոսը գլխավոր առավելությունն այն է, որ Ձեր հրապարակումները օրգանիկ կտեսնեն միայն թեմայով հետաքրքրվող մարդիկ։

Ճիշտ ժամանակն է վերանայելու Ձեր կոնտենտ ռազմավարությունը։ Փորձեք ստեղծել որակյալ կոնտենտ, որը իսկապես կհետաքրքրի Ձեր թիրախային լսարանին։

Ի դեպ, Digital Marketing Services-ը սկսել է նոր վիդեոբլոգ՝ Call To Action, որի առաջին տեսանյութը հենց այն մասին է, թե ինչպես ստեղծել որակյալ և աշխատող կոնտենտ Ձեր բիզնեսի համար։

ԿԻՍՎԻՐ

Մեկնաբանել

You can use these tags: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>