Facebook-ը փորձարկում է նոր «Ծանուցիր մի քանի ընկերներին այս գրառման մասին» կոճակը

Շուտով Դուք կկարողանաք «Ծանուցում» ուղարկել Ձեր ընկերոջը այն գրառման վերաբերյալ, որն ըստ Ձեզ կարող է հետաքրքրել նրան: Ֆեյսբուքն իրականացնում է թեստավորումներ «Ծանուցման» այս տեսակի համար:

Դուք կարող եք ծանուցում ուղարկել մինչև 10 ընկերների, սեղմելով «Ծանուցիր մի քանի ընկերներին այս գրառման մասին» կոճակը, իսկ նրանք անպայման տեղեկանում են ծանուցում ստանալու մասին:

«Ծանուցիր մի քանի ընկերներին այս գրառման մասին» կոճակը

«Ծանուցիր մի քանի ընկերներին այս գրառման մասին» կոճակը (նկարը AdWeek-ից)

Ֆեյսբուքի մամուլի խոսնակը հաստատել է թեստավորումը և հավելել, որ գրառում կատարելիս մենք սովորաբար ցանկանում ենք տեղեկացնել մեր այն ընկերներին, ովքեր հետաքրքրված կլինեն այդ գրառման բովանդակությամբ: Եթե ցանկանում ենք, որ նրանք անպայման տեսնեն այդ գրառումը, գրառման վրա կամ մեկնաբանությունների բաժնում նրանց «tag» անելու փոխարեն  կարող եք ուղարկել նրանց ծանուցում: Այս տարբերակն ըստ Ֆեյսբուքի ավելի խելամիտ մոտեցում է:

ԿԻՍՎԻՐ

Մեկնաբանել

You can use these tags: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>