Ինչպես մշակել կոնտենտ ռազմավարություն

Սկզբնաղբյուրը՝ ArmContent:

Ինտերնետ մարքեթինգի ուղղություններից ամենաարագ զարգացողը և արդիականը կոնտենտ մարքեթինգն է: Շատ գործարարներ արդեն գիտակցում են դրա կարևորությունը, իսկ որոշներն արդեն սկսել են կիրառել այն: Իսկ ինչի՞ց է պետք սկսել, ու՞ր գնալ, ե՞րբ և ի՞նչ անել … այս ամենը խիստ կախված է Ձեր կազմակերպությունից, գործունեության ոլորտից և կազմակերպության նպատակներից: Այս հարցերի պատասխանն ունենալու համար նախ և առաջ պետք է մշակել կոնտենտ ռազմավարություն:

Ի՞նչ է կոնտենտ ռազմավարությունը.Կոնտենտ- ռազմավարություն. մարքեթինգի «հրթիռի» շարժիչը

 

Կոնտենտ ռազմավարությունն այն շարժիչն է, որը առաջ է մղելու Ձեր մարքեթինգը, իսկ կոնտենտը՝ վառելիքը, որով պետք է միշտ լիցքավորեք մեքենան:

 

Ինչու՞ է անհրաժեշտ մշակել կոնտենտ ռազմավարություն.

  • Բիզնեսի նպատակները հստակեցնելու և հասկանալու համար, թե կոնտենտը ինչպես կարող է օգնել հասնել դրանց:
  • Ունենալ հստակ պատկերացում, թե ինչ թեմայով և ինչ տիպի կոնտենտ եք հրապարակելու հաջորդող ժամանակաշրջանում:
  • Շահել հաճախորդի վստահությունը, տալ  իրական արժեք` բանալի բառերի (keyword) հավաքածուի փոխարեն:

Ինչպե՞ս մշակել կոնտենտ ռազմավարություն.

1. Սահմանեք նպատակները

Մարքեթինգային ցանկացած արշավ, այդ թվում նաև կոնտենտ մարքեթինգը, սկսվում են նպատակների սահմանումից: Կոնտենտը կարող է բազմաթիվ նպատակներ ունենալ: Դրանցից հիմնականներն են.

  • դեպի կայք ընթերցողների հոսքի խթանումը
  • բրենդի ճանաչելիության աճը
  • SEO առաջխաղացումը
  • կոնվերսիայի մեծացումը
  • օնլայն վաճառքների խթանումը
  • օֆլայն վաճառքների խթանումը և այլն

Նպատակները պետք է լինեն SMART`

  • Specific – հստակ
  • Measurable – չափելի
  • Attainable – հասանելի
  • Relevant – hարմար, տեղին
  • Timely – ժամանակին

2. Կառուցեք պոտենցիալ հաճախորդի կերպարը

Կոնտենտ մարքեթինգային արշավ սկսելուց առաջ անհրաժեշտ է ճանաչել ընթերցողին, ճանաչել պոտենցիալ հաճախորդին: Սա կոնտենտ ռազմավարության ամենակարևոր բաղադրիչներից մեկն է, քանի որ հնարավոր չէ հասնել վերոնշյալ նպատակներին՝ առանց ճանաչելու պոտենցիալ հաճախորդին: Պոտենցիալ հաճախորդի կերպարը

3. Հավաքեք բանալի բառեր (keywords)

Պոտենցիալ հաճախորդի կերպարը ստեղծելուց հետո անհրաժեշտ է հասկանալ, թե ի՞նչ է նա փնտրում: Առանձնացրեք այն բառերն ու արտահայտությունները, որոնց օգնությամբ ընթերցողները փորձում են գտնել  իրենց հետաքրքրող խնդրի լուծումը:

Բանալի բառերը կօգնեն ստեղծել ընթերցողի հետաքրքրություններին ավելի համապատասխան կոնտենտ: Հոդվածներում keyword-երի կիրառումը նաև կնպաստի որոնողական համակարգերում Ձեր կայքի օպտիմալացմանը:

Բանալի բառերը ուսումնասիրելու համար շատ օգտակար գործիքներ են Google Keyword Planner-ը և Yandex Wordstat-ը:

4. Սահմանեք կոնտենտի տարածման հարթակները

Կախված թիրախային լսարանից՝ անհրաժեշտ է կոնտենտ ռազմավարության մեջ սահմանել, թե ինչ ուղիներով եք կոնտենտը հասցնելու լսարանին: Ո՞ր հարթակներում է ավելի շատ ժամանակ անցկացնում Ձեր պոտենցիալ հաճախորդը, կապի ի՞նչ սարքավորումներից է ավելի շատ օգտվում. այս հարցերի պատասխանները կօգնեն ճիշտ կոնտենտ ստեղծել և այն հասցնել պոտենցիալ հաճախորդներին:

5. Ընտրեք կոնտենտի տեսակը

Ի՞նչ կոնտենտ է նախընտրում Ձեր թիրախային հաճախորդը: Գոյություն ունեն կանտենտի մի շարք տեսակներ: Անհրաժեշտ է հասկանալ, թե դրանցից որոնք են առավել արդյունավետ Ձեր բիզնեսի համար, և ջանքերն ուղղել տվյալ տեսակի կոնտենտի ստեղծմանը:

Կոնտենտի հիմնական տեսակներն են.

Դրանք իրենց մեջ ներառում են.

  • բլոգ-հրապարակումներ
  • էլ. փոստով նամակներ
  • լուսանկարներ
  • տեսանյութեր
  • ինֆոգրաֆիկաներ
  • վեբինարներ
  • հարցազրույցներ
  • հաջողության պատմություններ և այլն

Կոնտենտի տեսակները շատ են և բազմազան.

Կոնտենտ-ռազմավարություն. կոնտենտի տեսակները

Կոնտենտի տեսակները

6. Կազմեք կոնտենտ օրացույց

Հրապարակումները հստակ համակարգելու և պլանավորելու դեպքում Ձեր կոնտենտ մարքեթինգային արշավը մի քանի անգամ ավելի արդյունավետ կդառնա: Կոնտենտ օրացույցը պարտադիր պայման է, եթե ցանկանում եք գրավել Ձեր թիրախային լսարանի ուշադրությունը:

editorial-calendar-template-image

Հետևեք Ձեր կոնտենտ ռազմավարությանը և փորձեք ստեղծել յուրահատուկ կոնտենտ: Եթե Ձեր ստեղծած կոնտենտը օգտակար և հետաքրքիր լինի, այն, վստահաբար, հաջողություն կունենա:

Հիշե՛ք՝ կոնտենտը ստեղծվում է ոչ թե որոնողական համակարգերի համար, այլ՝ ընթերցողների:

ԿԻՍՎԻՐ

Մեկնաբանել

You can use these tags: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>