Ինչպե՞ս ստեղծել որակյալ կոնտենտ

Google-ի յուրաքանչյուր թարմացումից հետո պարզ է դառնում, թե որքան կարևոր է որակյալ կոնտենտի դերը կայքերում:

Ինչպե՞ս տարբերել որակյալ կոնտենտն անորակից և ի՞նչ կտա դա մեզ:

Որոնողական համակարգերում Ձեր կայքի դիրքը որոշելու համար Google-ը հաշվի է առնում մի շարք գործոններ: Դրանցից են՝ ամբողջ կայքի SEO-ն, դոմենի հեղինակությունը, ազդանշանները սոցիալական ցանցերում և այլն:

Այնուամենայնիվ, Google-ի վարկանշման վրա ազդող կարևորգույն գործոններից է որակյալ կոնտենտը:

Եկեք ծանոթանանք այն տեխնիկաներին, որոնք կօգնեն ստեղծել որակյալ կոնտենտ` ինքներս մեզ տալով հետևյալ հարցերը:

1. Արդյո՞ք մեր կոնտենտն օրիգինալ է:

Ոչ ոք չի ցանկանա ընթերցել ձանձրալի և կրկնվող կոնտենտ: Հետևաբար, ամեն հրապարակման մեջ պետք է ներառեք նոր գաղափարներ կամ նորովի ներկայացնեք հին գաղափարները: Օրինակ՝ եթե պլանավորում եք գրել հոդված «2017թ. լավագույն Անդրոիդ հավելվածները» և պարզապես վերցնում եք հավելածները համացանցում առկա ցուցակներից, ապա ի՞նչ նորույթ կա այդ հոդվածում և արժե՞ արդյոք ժամանակ վատնել դրա վրա:

Դրա փոխարեն Դուք կարող եք գրել այն հավելվածների մասին, որոնք ինքներդ օգտագործում եք և խորհուրդ կտայիք ընթերցողին:

2. Հոդվածում կա՞ն գործնական խորհուրդներ:

Չկրկնվող կոնտենտ կարդալուց զատ, մարդիկ սիրում են կարդալ այն հոդվածները, որոնք լուծում են իրենց առկա խնդիրը: Փորձեք դա անել հետազոտության միջոցով և կիսվեք Ձեր փորձով ընթերցողի հետ:

3. Արդյո՞ք մի քանի անգամ խմբագրել եք հոդվածը նախքան այն հրապարակելը:

Անգամ եթե Ձեր գրագրությունը իդեալական չէ, միևնույն է, անհրաժեշտ է գրել գրագետ և հեշտ ընթեռնելի կոնտենտ:

Ինչո՞ւ է դա այդքան կարևոր:

Նախ և առաջ որոնողական համակարգերի համար դժվար կլինի գտնել  տառասխալներով գրված կոնտենտը, բացի այդ մարդիկ հետաքրքրությամբ կկարդան միայն հեշտ ընթեռնելի և առանց տառասխալների գրված նյութը:

Եթե դժվարանում եք, ահա մի մեթոդ, որը կօգնի Ձեզ: Նախքան սկսելը ուսումնասիրեք տարբեր աղբյուրներ, գրեք և խմբագրեք հոդվածը, այնուհետև մեկ-երկու օր դրեք հոդվածը մի կողմ, որից հետո վերընթերցեք և կգտնեք առկա թերությունները:

4. Ո՞ւմ կհետաքրքրի հոդվածը. ռոբոտին թե՞ ընթերցողին:

2011թ.-ին Գրեգ ՄակՖարլանը գրել էր գերազանզ հոդված SEO-ի աղքատ տեխնիկաների մասին հետևյալ վերնագրով՝ ՙՙWhy Bieber SEO Copywriting Sex Doesn’t iPad Work Minecraft՚՚: Եթե հանենք վերնագրից Bieber, Sex, iPad և Minecraft բառերը, ապա միանգամից ամեն ինչ պարզ է դառնում. անփորձառու քոփիրայթերները հոդված են գրում որոնողական համակարգերի համար, սակայն ընթերցողը ժամանակ չի վատնի այդ հոդվածի վրա:

Իսկ չէ՞ որ մեզ համար կարևոր է, որ մարդիկ հոդվածը հաճույքով ընթերցեն:

5. Արդյո՞ք ձեր գրածն այն է, ինչ փնտրում է ընթերցողը:

Երբ գրում եք այնպիսի կոնտենտ, որը հետաքրքիր է ընթերցողին, ապա կհետաքրքրի նաև որոնողական համակարգերին, ինչո՞ւ. քանի որ մեծ է հավանականությունը, որ ընթերցողը կտարածի իրեն հետաքրքրող կոնտենտը: Եվ որքան հաճախ կոնտենտը տարածվի, այնքան բարձր վարկանիշ և դիրք կունենա որոնողական համակարգերում:

6. Արդյո՞ք հոդվածը պարունակում է call-to-action կամ գովազդներ:

Գովազդի և call-to-action-ի առկայությունը անուղղակի կերպով ազդում է որոնման արդյունքների վրա: Պատճառը շատ պարզ է. ընթերցողը շուտ կփակի հոդվածը (bounce), իսկ որոնողական համակարգը իր հերթին կստուգի bounce rate-ը և որքան այն մեծ եղավ, այնքան ցածր դիրքում կհայտնվի Ձեր հոդվածը: Հեռացրեք ավելորդ կամ խանգարող գովազդները և միանգամից կնկատեք դրական դինամիկա:

7. Ի՞նչ երկարության է հոդվածը:

Հիշեք, որ լակոնիկ լինելը միշտ չէ լավ: Եվ չնայած բլոգ հրապարակումների համար չկա իդեալական երկարություն, այնուամենայնիվ, Ձեր հոդվածը պետք է լինի երկար և համապարփակ, այսինքն՝ ամբողջությամբ փակի այն թեման, որի մասին խոսում եք: Ինչն էլ իր հերթին կմեծացնի հավանականությունը, որ հեղինակավոր ամսագրերը հետաքրքրված կլինեն Ձեր հոդվածը վերահրապարակելու մեջ:

Ահա հիմնական կետերը, որոնց հետևելով կկարողանաք որակյալ կոնտենտ ստեղծել: Կոնտենտը հրապարակելուց հետո մի՛ մոռացեք այն տարածել սոցիալական ցանցերում՝ Twitter, Facebook, Google+ և այլն:

Սիրով կսպասեմ Ձեր հարցերին և կարծիքներին:

ԿԻՍՎԻՐ

Մեկնաբանել

You can use these tags: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>