YouTube Reels. մրցակցային առավելության նոր հնարավորություն

YouTube-ն աշխատում է նոր վիդեոֆորմատի ստեղծման վրա, որը կոչվում է Reels և նման է լինելու այլ սոց. ցանցերի «պատմություններին» (stories)։ Նոր ֆունկցիան հասանելի է լինելու YouTube-յան այն ալիքների հեղինակներին, ովքեր ունեն 10.000-ից ավելի հետևորդներ։

Ինչպես տեղեկացնում է TechCrunch-ը` Reels-ը հնարավորություն է տալիս YouTube-ի օգտատերերին՝ նկարահանել մի քանի կարճ տեսանյութեր, դրանք միավորել և ստեղծել 30 վրկ. տևողությամբ բովանդակային մի տեսահոլովակ` ժամանակ չծախսելով ամբողջական տեսանյութի տեղադրման վրա։ Օգտվողները հնարավորություն կունենան տեսանյութերին ավելացնել երաժշտություն, նկարներ, տեքստեր, ինչպես նաև փոխել ֆիլտրերը։

Բնականաբար, Reels-ը պետք է ունենա իր բնորոշ առանձնահատկությունները, որոնցով կտարբերվի այլ սոց. ցանցերի story-ներից։ YouTube-ի պաշտոնական Creator Blogներնայացրել է այդ հիմնական տարբերությունները։

  • Նախ` Reels-երը չեն անհետանա 24 ժամից, այլ հեղինակի ցանկությամբ կարող են մշտապես հասանելի լինեն դիտման համար։
  • Բացի այդ օգտվողները կարող են տեսակավորել պատմությունները ըստ թեմաների և կատեգորիաների։ Եթե դուք ցանկանում ենք նկարահանել և տեղադրել որևէ թեմային առնչվող մի քանի տեսանյութեր, ապա սա շատ հարմար գործիք է։

YouTube Reels. մրցակցային առավելություն ստանալու նոր հնարավորություն - DMS

Reels-երը տեղադրվելու են ոչ թե կայքի վերնամասում (ինչը հատուկ է մյուս սոց. ցանցերին), այլ  կտեղադրվեն առանձին էջում։ Ամենահաջողված և հայտնի «պատմությունները» YouTube-ը կտեղադրի գլխավոր էջում` առաջարկվող տեսանյութերի հետ։

Այժմ ընթանում են փորձարկումներ, և նոր ֆունկցիան հասանելի է սահմանափակ թվով օգտվողների։ Ամենայն հավանականությամբ Reels-երից օգտվելու հնարավորություն շուտով կունենանք բոլորս։

Ի՞նչ կտա YouTube Reels-ը բիզնեսին․

Գաղտնիք չէ, որ այժմ story-ները շատ մեծ ներգրավվածություն ունեն։ Բավական է նշել միայն այն փաստը, որ Instagram Stories-ի օրական ակտիվ օգտվողների թիվը (DAU) արդեն գերազանցում է 300 միլիոնը (statista.com)։ Պատահական չէ, որ սոց․ մեդիայում ակտիվ բիզնեսները ձգտում են ակտիվորեն կիրառել նաև story-ները։

 

Statistic: Number of daily active Instagram Stories users from October 2016 to October 2017 (in millions) | Statista

Եթե դուք զբաղվում եք տարբեր տեսակի ապրանքների վաճառքով, ապա օգտվելով այս գործիքից, կարող եք յուրաքանչյուր տեսակ ապրանքի համար նկարահանել հետաքրքիր կարճ տեսահոլովակներ և տեղադրել համապատասխան կատեգորիայում։

YouTube Reels-ը կլինի նոր հարթակ, որտեղ հնարավորություն կունենաք մրցակցային առավելություն ստանալ։ Պետք է հաշվի առնել նաև մեկ կարևոր հանգամանք․ YouTube-ը պատկանում է Google-ին։ Սա նշանակում է, որ այս հարթակում Ձեր ակտիվությունը կարող է էապես ազդել SEO-ի վրա՝ առաջխաղացնելով Ձեր բրենդը որոնման արդյունքներում։

Եղեք ստեղծագործ (հատկապես story-ներում) և վստահաբար հաջողություն կունենաք։

Հոդվածի հեղինակ՝ Անի Սարգսյան

ԿԻՍՎԻՐ

Մեկնաբանել

You can use these tags: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>