Facebook-ի 2017թ․ ամփոփիչ ֆինանսական զեկույցի կարևոր թվերը

Փետրվարի 1-ին Facebook-ը հրապարակեց 2017-ի 4-րդ եռամսյակի և ընդհանուր 2017-ի ֆինանսական զեկույցը։ Բազմաթիվ թվերի և տոկոսների մեջ կան որոշները, որոնք ցանկանում ենք ներկայացնել ձեր ուշադրությանը։

1․ Facebook-ի եկամուտը գովազդներից

Դժվար է հավատալ, սակայն դեռևս կան մարդիկ, ովքեր թերահավոտորեն են մոտենում ֆեյսբուքյան գովազդին։ Նման կարծիքներին հակառակ՝ Ֆեյսբուքի զեկույցը հերթական անգամ ապացուցեց, որ կազմակերպությունները գնալով էլ ավելի մեծ գումար են ներդնում ֆեյսբուքյան գովազդի վրա։ Եթե 2016-ին գովազդից գոյացած եկամուտը կազմել էր 26,9 մլրդ դոլար, ապա 2017-ին այդ թիվն աճել է 49%-ով՝ հասնելով 39,9 մլրդ դոլարի։

Facebook-ի տարեկան եկամուտը գովազդից (2016-2017)

Facebook-ի տարեկան եկամուտը գովազդից (2016-2017)

Համաձայնեք՝ թվերն իրոք տպավորիչ են։ Առնվազն տարօրինակ են բոլոր այն պնդումները, թե «Ֆեյսբուքի գովազդը չի աշխատում»։ Վստահեցնում ենք՝ ամեն ինչ կախված է ճիշտ ռազմավարությունից և ճիշտ թիրախավորումից։
Մի՛ վախեցեք ներդրում անել թվային մարքեթինգի վրա։

2․ Facebook-ի ծախսը մարքեթինգի և վաճառքների վրա

Facebook-ն աշխարհի ամենամեծ սոց․ հարթակն է՝ 1․4 մլրդ օրական և 2․13 մլրդ ամսական ակտիվ օգտվողներով։ Եվ չնայած այս ահռելի թվերին՝ թվային գիգանտը շարունակում է հսկայական ներդրումներ անել մարքեթինգի և վաճառքների վրա։
Եթե 2016-ին այս ծախսը կազմում էր 3,77 մլրդ դոլար, ապա 2017-ին այն աճել է՝ հասնելով 4,72 միլիարդի։

Այս ցուցանիշը ձեր ուշադրությանն ենք ներկայացնում՝ ցույց տալու, որ նույնիսկ համաշխարհային գիգանտները կարիք ունեն մարքեթինգային ծախսերի։ Ժամանակակից բիզնես միջավայրում անհնար հաջողության հասնել՝ անտեսելով մարքեթինգն ու վաճառքները։ Եթե ցանկանում եք հասնել հաջողության, պատրաստ եղեք կատարել ներդրում։

3․ Facebook-ի ծախսը հետազոտությունների և զարգացման վրա

Facebook-ի տարեկան ընդհանուր եկամուտն աճել է 47%-ով, իսկ շահույթը՝ 56%-ով։ Թվերն, իհարկե, հսկայական են։ Այս ամենին հնարավոր չէր լինի հասնել՝ առանց չդադարող ուսումնասիրությունների և պրոդուկտների անընդհատ զարգացման։ Հետազոտությունների և զարգացման վրա կազմակերպությունըը 2017-ին ծախսել է 7,7 մլրդ դոլար:  Նախորդ տարի այդ թիվը կազմել է 5,9 միլիարդ դոլար։

Հետևաբար, եթե ցանկանում եք հասնել լուրջ հաջողության, մարքեթինգային ծախսերից բացի պետք է անդադար ուսումնասիրեք շուկան և զարգացնեք ձեր պրոդուկտները։

Այդպիսի ուսումնասիրությունների արդյունքում Ֆեյսբուքը 2018 թվականը սկսեց մի շարք փոփոխություններով՝ փորձելով հարթակն ավելի օգտակար դարձնել ընթերցողների համար։ Փոփոխությունների արդյունքում մարդիկ սկսեցին օրական, ընդհանուր առմամբ, մոտ 50 միլիոն ժամ ավելի քիչ անցկացնել սոց․ ցանցում։ Մարկ Ցուկերբերգի պնդմամբ՝ իրենք ցանկանում են, որ մարդիկ ժամանակն ավելի արդյունավետ օգտագործեն Ֆեյսբուքում։

ԿԻՍՎԻՐ

Մեկնաբանել

You can use these tags: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>