Մենք մատուցում ենք թվային մարքեթինգի և դիզայնի ծառայություններ։ Մեր առաքելությունն է տրամադրել որակյալ և տվյալների վրա հիմնված ծառայություններ, որոնք առաջ կմղեն ընկերություններին և կօգնեն հասնել հաջողության:
DMS-ը հիմնադրվել է 2016 թվականին և կարճ ժամանակում հասցրել է գրավել իր կարևոր տեղը Հայաստանի թվային մարքեթինգի շուկայում: Անցած տարիների ընթացքում մեր ընկերությունը գրանցել է մեծ աճ, որն առաջարկում է միայն արդյունքներ ապահովող մարքեթինգային և դիզայնի լուծումներ: Մենք առաջարկում ենք որակ, նորարարություն, պրոֆեսիոնալիզմ և ամենակարևորը` հոգատարություն: DMS-ը ոգևորությամբ և 100% նվիրվածությամբ է վերաբերվում յուրաքանչյուր ծրագրի: Մենք ձգտում ենք լինել Ձեր ամենահուսալի և արդյունավետ գործընկերը: Մեր թիմը բաղկացած է ոլորտի լավագույն մարքեթոլոգներից, դիզայներներից և ծրագրավորողներից, ում գիտելիքները, ստեղծարարությունն ու նվիրվածությունը մեր հաջողության հիմնասյուներն են: DMS-ը ներդնում է իր ողջ էներգիան և ռեսուրսները, որպեսզի բավարարի Ձեր բոլոր սպասումները: Մեր հնգամյա գործունեության արդյունքները սրա վկայությունն են:
Որակի, արդյունավետության և արագ աշխատանքային պրոցեսների շնորհիվ մեր հաճախորդների ավելի քան 75%-ն աշխատում է մեզ հետ երկարաժամկետ։
Անցած տարիների ընթացքում մենք աշխատել ենք ավելի քան 100 տեղական և արտասահմանյան ընկերությունների հետ՝ օգնելով լուծել թվային մարքեթինգի և դիզայնի խնդիրներ։
Մենք պատրաստում ենք մեր ուսանողներին թվային մարքեթինգի մարտահրավերներին և հպաարտանում իրենց հաջողություններով։
Հավատարիմ մնալով իր արժեքներին և սկզբունքներին՝ DMS-ը մշտապես ձգտում է օգնել հաճախորդներին հասնել ավելիին:
Մենք հարգում ենք մեր հաճախորդների ժամանակն ու գումարը, մենք հարգում ենք մեր թիմի յուրաքանչյուր անդամի գաղափարներն ու ներդրումը, և դա ստեղծում է փոխըմբռնման մթնոլորտ ու ապահովում արդյունավետ համագործակցություն:
Մենք ձգտում ենք լուծել մեր և հաճախորդների միջև եղած բոլոր հարցերը։ Ներկայացնում ամեն ինչ՝ սկսած գաղափարներից և ռազմավարությունից, մինչև գործարքներ և արդյունքներ: Տեղյակ ենք մենք, տեղյակ է նաև մեր հաճախորդը:
Թվային ոլորտում արդյունքների հասնելու համար երբեք չպետք է դադարել սովորել: Մենք հետևում ենք թվային մարքեթինգի և բրենդինգի բոլոր փոփոխություններին և միտումներին, որոնք արագորեն ինտեգրվում են մեր աշխատանքների մեջ:
Այս տեքստը ոչ միայն կարողացել է գոյատևել հինգ դարաշրջան, այլև ներառվել է էլեկտրոնային տպագրության մեջ` մնալով էապես անփոփոխ:
Ես Հովհաննեսն եմ՝ DMS-ի հիմնադիրը: Ես մարքեթինգի մասնագետ եմ, աշխատում եմ թվային մարքեթինգի և մարքեթինգի ռազմավարական պլանավորման ոլորտում շուրջ 8 տարի:
Մեր հաճախորդների ցանկն անընդհատ աճում է, և դրան կարող է շուտով ավելանալ Ձեր անունը։