«Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոն-2018թ

2071%

նվիրատվությունների աճ

1000%

կայքի այցելուների աճ

2500%

գովազդային ծախսի վերադարձի (ROAS) աճ

10%

գովազդային ծախսերի կրճատում

Կազմակերպության մասին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը եզակի կառույց է, որի նպատակն է ստեղծել համահայկական ցանց և աջակցել աշխարհասփյուռ հայությանը։ Կազմակերպությունը ծրագրեր է իրականացնում Հայաստանի և Արցախի տարբեր համայնքներում: Նրանց նախագծերն ընդգրկում են առողջապահության, սոցիալական ապահովության, արվեստի և սպորտի բնագավառները։ «Հայաստան» համահայկական հիմնադրամը հայտնի է իր ամենամյա հեռուստամարաթոնով, որն ամեն տարի ունի մեկ հատուկ նպատակ: 2018 թվականին կազմակերպությունը PR ճգնաժամ ունեցավ՝ կապված հիմնադրամի ֆինանսական ռեսուրսների ենթադրյալ արտահոսքերի հետ։ Ստեղծված իրավիճակում DMS-ն ուներ շուրջ 2 ամիս գալիք հեռուստամարաթոնն առաջխաղացնելու և կազմակերպելու օնլայն նվիրատվություններ կայքի միջոցով 24 ժամվա ընթացքում։

Խնդիրներ

Ստանալ օնլայն նվիրատվություններ չնայած PR ճգնաժամին

Յուրացման սկանդալից հետո «Հայաստան» համահայկական հիմնադրամը վատ լույսի ներքո էր հայտնվել ինչպես մամուլում, այնպես էլ հասարակության աչքերում։ Մեր թիմի ամենամեծ մարտահրավերը դրամահավաքի առաջխաղացումն էր և հասարակությանը համոզել կատարել օնլայն նվիրատվություններ 24 ժամվա ընթացքում՝ չնայած հիմնադրամի վարկաբեկված հեղինակությանը։ 

Նախկին սոցիալական մեդիայում արված արշավների սխալները

Մինչ DMS-ը կստանձներ այս նախագիծը՝ նվիրատվություններ ստանալու համար սոցիալական արշավներ իրականացնելու փորձեր էին արդեն արվել հեռուստամարաթոնից առաջ։ Ծախսված բյուջեն և կայքի միջոցով ստացված միջոցները խիստ անհամաչափ էին և նվիրատվություններն ըստ էության ավելացան 0 դոլարով։ 

Հաղորդակցության բացակայություն 

Հաշվի առնելով առաջիկա հեռուստամարաթոնի շրջանակը և դրա հաջողության կարևորությունը՝ վերջին իրադարձությունների լույսի ներքո (յուրացման սկանդալ), «Հայաստան» համահայկական հիմնադրամին անհրաժեշտ էր համապարփակ հաղորդակցության ծրագիր և սոց․ մեդիայում ակտիվ ներկայություն: Բացակայում էր հաղորդակցության պլանը, իսկ սոց․ մեդիա էջերի գրաֆիկական դիզայնը չէր ներկայացնում կազմակերպության առավելությունները։

Լուծումներ

Գալիք հեռուստամարաթոնն առաջխաղացնելու համար մեր թիմը մշակեց մանրամասն ռազմավարություն, որը ներառում էր։ 

  • Մամլո հաղորդագրություն և լրատվամիջոցների հետ կապերի պահպանում
  • Որոշել հիմնական դոնորներին
  • Միաժամանակ մեկնարկել սոց․ մեդիա արշավներ Ուրուգվայում, Արգենտինայում, Ռուսաստանում և Հայաստանում,
  • Շտկել վճարային համակարգի խնդիրները
  • Օգտագործել «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին նախագծերը հուզական գրավչություն առաջացնելու համար
  • Կիսվել վստահելի ընկերությունների մեծ նվիրատվություններով՝ ինչպիսիք են բանկերը, ապահովագրական ընկերությունները և այլն

Հեռուստամարաթոնի ընթացքում մեր թիմն ապահովեց այնպիսի կարևոր գործիչների ներկայությունը, ինչպիսիք են նախագահը և Երևանի քաղաքապետը: Հեռուստամարաթոնի ընթացքում, ի հավելում սոց․ մեդիա հարթակներում ուղիղ հեռարձակմանը, մենք անընդհատ կիսվում էինք նոր արդյունքներով, մարդիկ հավանում էին դրանք, մեկնաբանում, կիսվում՝ ապահովելով ավելի մեծ տեսանելիություն և ավելի շատ նվիրատվություններ։

Իհարկե, թվային մարքեթինգի ջանքերն ապարդյուն կլինեին՝ առանց վնասված հեղինակության շտկման։ Այսպիսով, DMS-ի թիմն իր վրա վերցրեց նաև սոց․ մեդիայի միջոցով «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանրային ընկալումը փոխելու գործը։

Մենք ներգրավեցինք դրական կերպար ունեցող գործիչների, ինչպիսիք են նախագահը, վարչապետը և Ազգային անվտանգության ծառայության ղեկավարը։ Նրանք ներկայացվեցին կազմակերպության սոց․ մեդիա էջերում՝ մարդկանց նվիրատվություն կատարել քաջալերող տարբեր նկարների, հոլովակների և պոստերների միջոցով։ Նրանց անունները և հաստատումն օգնեցին կազմակերպությանը վերականգնել ապագա դոնորների վստահությունը և առաջ շարժվել: Մենք նաև ցուցադրեցինք նախորդ տարիների ցուցանիշներն ու հաջողված նախագծերը՝ կազմակերպության դրական ազդեցությունը ցույց տալու համար։

Արդյունքեր 

2018 թվականը, անշուշտ, դժվար տարի էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի համար, ինչպես իր հեղինակությունը պահպանելու, այնպես էլ՝ հաջող հեռուստամարաթոնն անցկացնելու առումով։ Վնասված հեղինակության շտկումից և սոցիալական արշավներից ամսիներ անց, կազմակերպությունը հավաքեց 11,109,633 դոլար և ստացավ «Տարվա ճգնաժամային կառավարում» մրցանակը հայկական PR ասոցիացիայի կողմից։ DMS-Digital Marketing Services-ի կողմից 2018 թվականին «Հայաստան» համահայկական հիմնադրամի համար մշակված առաջխաղացման ռազմավարությունը տվեց օնլայն նվիրատվությունների 2071% աճ, կայքի այցելուների 1000% աճ՝ համեմատած 2017թ-ի նույն ժամանակահատվածի հետ, գովազդային ծախսի վերադարձի (ROAS) 2500% աճ։

Կիսվել