Էջի արդյունավետ ակտիվացում Chatbot-ի միջոցով․ Երևան տոնավաճառ

293,970+

Դիտորդ

10,540+

Ներգրավվածություն

960+

Մեկնաբանություն

200$

Գովազդային բյուջե

Երևան Տոնավաճառն արդեն 6 տարվա պատմություն ունեցող հարմարավետ առևտրի կենտրոն է, որտեղ հնարավոր է գտնել հագուստ, սպասք, տեխնիկա, շինանյութ, տան դեկորներ, կահույք և շատ ավելին։

2022-ին տոնավաճառում բացվեց կահույքի առաջին մեծ մասնագիտացված սրահը, որտեղ ներկայացված են ոլորտի բազմաթիվ հայտնի բրենդեր: Տոնավաճառի նոր կահույքի սրահի բացման մասին տեղեկացվածության բարձրացման գործը վստահված էր մեզ։

 

Խնդիրը

Տոնավաճառի կահույքի սրահը բացվել է ավելի ուշ և այդ մասին, նախքան պաշտոնական բացումը հանրության շրջանում տեղեկացվածության բարձրացման համար անհրաժեշտ էին քայլեր նաև թվային հարթակում, մասնավորապես՝ սոցիալական մեդիայում։ Անհրաժեշտ էր ոչ միայն տեղեկացնել կահույքի նոր սրահի բացման մասին, այլև կարևոր էր սրահում ներկայացված բրենդերը ճանաչելի դարձնելը։ Երկրորդային նպատակ էր նաև Երևան տոնավաճառի մասին տեղեկացվածության բարձրացումն ու վաճառքի ծավալների աճը։

 

Ռազմավարությունը

Մեր առջև դրված խնդիրը որոշեցինք լուծել chatbot-ի միջոցով, մասնավորապես՝ իրականացնել ֆեյսբուքյան մրցույթ։ Chatbot-ն ավտոմատացման ծրագիր է, որն օգնում է սկսել և շարունակել երկխոսություն սոցցանցերում։ Այն հաճախ օգտագործվում է հաճախորդների առցանց սպասարկման մեջ, երբ մեծաքանակ նամակներին արագ պատասխանելու խնդիր կա։ Chatbot-ի հիմնական նպատակն է արդյունավետ հաղորդակցություն ապահովել օգտատերերի հետ՝ օգնելով գտնել անհարժեշտ տեղեկատվություն կամ ուղղորդել նրանց որոշակի գործողության:

 

00000000


Commentbot-ը Chatbot-ի ամենաարդյունավետ գործիքներից է։ Այն հնարավորություն է տալիս հստակ բանալի բառ գրելու դեպքում Messenger-ում նամակագրություն սկսել։ Վերջինս, մեկնաբանության դաշտում անհրաժեշտ բառը գրած օգտատիրոջը հարց է ուղղում։ Երկխոսության հետագա սցենարն ընթանում է ըստ մեր նախապես մշակած ինտերակտիվ պատասխանների։ Ըստ մրցույթի կանոնների, մասնակիցները պետք է տեղադրեին էմոջին մրցույթի հրապարակման մեկնաբանություններում և ճիշտ պատասխանելով chatbot-ի հարցերին՝ ստանային մրցանակներ։ Առաջին 8 ճիշտ պատասխան տված մասնակիցներին սպասվում էին նվերներ Երևան տոնավաճառի 8 գործընկերների՝ կահույքի բրենդների կողմից, ինչը նպաստեց բրենդների ճանաչելիության բարձրացմանը։ Եվս 10 մասնակից ստացավ 20 հատ 10․000 դրամ արժողությամբ նվեր քարտ Երևան տոնավաճառի կողմից, ինչը նպաստեց տոնավաճառի հեղինակության բարձրացմանն ու վաճառքի աճին։

 

Արդյունքները

Արդյունքում՝ բազմաթիվ դրական արձագանքներ, 960+ մեկնաբանություն, որոնցից՝ 273 ճիշտ պատասխաններ տված մասնակից, 293,975 impression, 10,542 post engagement, 154 share և 691 like․ Բոլոր հաղթողներին հենց chatbot-ի միջոցով ուղարկվեց մրցանակը ստանալու մասին տեղեկությունը։ Մրցույթն, անխոս, ստացված էր, խնդիրը՝ լուծված։

 

Կիսվել