Օնլայն B2B ֆորումի արդյունավետ առաջխաղացում

500+

Հայտ

300+

Մասնակից

1,282,908

Ներգրավվածություն

4,012

Կայքի այցելություն

2022-ին Հարավային Կորեայի փոքր և միջին բիզնեսների նախարարությունը, հարավկորեական Innobiz ընկերության և ռուսաստանյան B2B Contact ընկերության հետ համատեղ իրականացրեցին «Հայաստան-Հարավային Կորեա» օնլայն B2B բիզնես ֆորումը՝ հարավկորեական բարձր տեխնոլոգիական մանր և միջին բիզնեսների մասնակցությամբ։ Նպատակը՝ հայ-կորեական նոր բիզնես համագործակցային հարաբերությունների հաստատումն ու ամրապնդումն էր։ Տեխնոլոգիական փոխանակման հաջող համագործակցությունների դեպքում Հարավային Կորեայի կառավարության կողմից նախատեսվում էր գրանտային ծրագրերի ներգրավում ՝ ԱՊՀ երկրներում համատեղ արտադրանքի ստեղծման կամ հարավկորեական արտադրանքի տեղայնացման նպատակով։ Ֆորումին Հայաստանից մասնակցության էին հրավիրվում տեխնոլոգիական գործընկերներ, մատակարարներ և ԱՊՀ երկրներում արտադրանքի տեղայնացման գործակալներ։ Հանդիպումներն իրականացվում էին Zoom հարթակի միջոցով և անվճար։ Բիզնես ֆորումի թվային առաջխաղացումը վստահված էր մեզ։

 

Խնդիր

«Հայաստան-Հարավային Կորեա» օնլայն B2B բիզնես ֆորումի իրականացման համար կարևոր էր ֆորումի մասին տեղեկացվածության բարձրացումը, հաշվի առնելով, որ այն Հայաստանում իրականացվում էր առաջին անգամ և խնդիր կար նաև վստահություն առաջացնել այդ նախաձեռնության շուրջ։ Կարևորագույն նպատակներից էր նաև մասնակիցների գրանցումը և տվյալների հավաքագրումը՝ օնլայն հանդիպման արդյունավետ կազմակերպման համար։

 

Ռազմավարություն

Փոքր ու միջին բիզնեսների ղեկավարներին ներգրավելու համար որոշում կայացվեց ստեղծել Facebook-ի, Instagram-ի և LinkedIn-ի էջեր, կիրառել lead generation տեսակի գովազդ Facebook-ում և LikedIn-ում, inmail տեսակի գովազդ LinkedIn-ում, ինչպես նաև traffic տեսակի գովազդ Facebook-ում և Instagram-ում՝ գրանցման ձևաթղթով։ Առաջխաղացվեց նաև միջոցառման Facebook-յան event-ը, մասնակից հարավկերոական ընկերությունների մասին հրապարակումներ կատարվեցին էջում։ Թիրախավորվել էին համապատասխան ոլորտների կազմակերպությունների տնօրեններ, գնումների և արտադրության պատասխանատուներ, ինչը հատկապես նպատակային էր LikedIn-ում, որտեղ հնարավոր էր թիրախավորել ըստ կազմակերպության գործունեության ոլորտի, մասշտաբի և ըստ աշխատակցի զբաղեցրած պաշտոնի։ Հատկապես արդյունավետ էր LikedIn-ի InMail գովազդը, որի միջոցով հնարավոր էր անհատական հաղորդագրություններ ուղարկել թիրախավորված լսարանին։

Գովազդներին զուգահեռ, մեր աշխատակիցը կատարել է զանգեր և վերահաստատել գրանցված անձանց մասնակության ցանկությունը, ճշտել տվյալները՝ հնարավոր սխալ մուտքագրումից խուսափելու համար։ Սոց․ հարթակներում իրականացվող արշավից բացի կատարվեցին նաև ուղիղ զանգեր ըստ մասնակից հարավկորեական ընկերությունների գործունեության ոլորտի՝ համապատասխան հայկական ընկերությունների շրջանում տեղեկացվածության բարձրացման և  ներգրավման նպատակով։ Ավելի ուշ՝ արդեն ֆորումի մեկնարկից մեկ օր առաջ կազմվեց օրակարգ, ըստ որի մասնակցության հայտ ներկայացրած հայկական ընկերություններից 50-ը ըստ իրենց գործունեության ոլորտի օնլայն հանդիպում ունեցան հարավկորեական 10 ընկերությունների հետ։

 

Արդյունք

Արդյունքում ֆորումին մասնակցելու հայտ ներկայացրած կազմակերպությունների թիվը մեկ ամսվա ընթացքում 500+ էր։ Գրանցվածների մեծ մասը կազմակերպությունների հիմնադիր տնօերեններն էին։ 300+ մասնակից հաստատեց իր ցանկությունը մասնակցել ֆորումին։ Իրականացվեց 50 իրական հանդիպում։ Գրանցվեց 1,282,908 ներգրավվածություն և 4,012 կայքի այցելություն։

«Հայաստան-Հարավային Կորեա» օնլայն B2B բիզնես ֆորումն իրականացվեց բարձր համագործակցային և պրոդուկտիվ մթնոլորտում, հաստատվեցին բիզնես կապեր և գծագրվեցին ապագայի ծրագրեր։

Հիշեցնենք, որ 2021-ին Իրան-Հայաստան B2B միջոցառուման առաջխաղացումը կրկին վստահված էր մեզ։

Կիսվել