Արտույտը ստեղծում է շարֆեր հայ ժամանակակից նկարիչների նկարներով և կոլաժներով: Ընկերությունը հիմնադրվել է 2016 թվականին՝ դառնալով նորույթ նորաձևության մեջ և արժանացել դրական արձագանքի։ Արտույտի յուրաքանչյուր շարֆ ստեղծվում է 2 ամիս տևող մանրակրկիտ աշխատանքի արդյունքում: Չնայած ի սկզբանե գրանցած հաջողությանը, ժամանակի ընթացքում Արտույտի համար ավելի դժվար էր դառնում ապահովել շարֆերի վաճառքը։ Քանի որ ընկերության առաջխաղացման հիմնական ուղին թվային մարքեթինգն էր, պարզ էր դառնում, որ այն բավական հաջող չէր կազմակերպված՝ վաճառքներ ունենալու համար։ Մեր թիմն ուսումնասիրեց ընկերության թվային ներկայացվածությունը և առանձնացրեց 2 հիմնական խնդիր՝ անհամապատասխան բրենդինգ և օգտագործողի համար ոչ մատչելի կայք։ Ռեբրենդինգի տեսանելիությունն ապահովելու և նոր հաճախորդներ ձեռք բերելու համար անհրաժեշտ էր մշակել գովազդային ռազմավարություն։
Նոր լոգո և բրենդային ոճի ուղեցույց
Արտույտը տարբերվում է իր ճաշակով, նրբագեղությամբ և եզակիությամբ։ Հին լոգոն չէր արտացոլում այս հատկանիշները և չէր գրավում Արտույտի հիմնական թիրախային լսարանին։ Բացի այդ, չկար բրենդային ոճի ուղեցույց, որը կապահովեր միատարրություն բոլոր այն տեղերում, որտեղ ներկայացված էր Արտույտը՝ կայքից մինչև սոց․ մեդիա հարթակներ։
Կայք
Արտույտի նախկին կայքը կառուցված էր ձևանմուշի վրա: Այն չէր համապատասխանում ապրանքանիշին և գրավիչ չէր պոտենցիալ հաճախորդների համար: Կայքի դիզայնին անհրաժեշտ էին մեծ փոփոխություններ, որոնք կապահովեին հարմարավետություն և վիզուալ կհամապատասխանեին բրենդային ոճի նոր ուղեցույցին։
Վաճառքներ
Արտույտի բրենդինգի խնդիրներն անդրադարձել էին վաճառքների վրա։ Ընկերության համար վաճառքի խթան հանդիսացող ամենակարևոր տարրը թրենդային լինելն է, բայց իր նախկին վիզուալ ինքնությամբ (օրինակ՝ լոգո, կայք), Արտույտը չէր կարող համարվել թրենդային։
Կարևորագույն նշանակություն ուներ փոխանցել այն միտքը, որ Արտույտից գնորդը ստանում է ոչ միայն եզակի շարֆ, այլև դիրքավորում։ Այդ իսկ պատճառով DMS-ի դիզայնի թիմը հանձն առավ իրականացնել Արտույտի ռեբրենդինգը, որը կփոխանցեր նրբագեղություն, ոճ և ճաշակ։ Մենք ընտրեցինք սև և սպիտակ լոգո, որը հակասական է և ուշադրությունն ուղղում է Արտույտի շարֆերի վառ գույներին:
Նոր լոգոյի հետ մենք ստեղծեցինք բրենդային ոճի ուղեցույց, որը կապահովի միատարրություն բոլոր այն հարթակներում, որտեղ Արտույտը ներկայացված է կամ կներկայանա։ Լոգոն ինտեգրվեց նաև անհատական դիզայնով պատրաստված կայքում, որը օպտիմիզացված է և՛ վեբի, և՛ բջջային սարքավորումների համար և ապահովում է գնումների սահուն ընթացք։
Ռեբրենդինգից հետո մեր թիմն սկսեց մշակել Արտույտի առաջխաղացման ռազմավարությունը։ Մենք որոշեցինք, որ Արտույտի համար գովազդային լավագույն ռազմավարությունը Facebook-ի և Instagram-ի գովազդների համադրությունն է, իսկ տեսանելիությունը մեծացնելու համար օգտագործեցինք նաև YouTube-ի stream-in գովազդները։ Facebook-ում օգտագործվել են գովազդի հետևյալ տեսակները․
Արտույտն իր գնորդի համար լուծում է մեծ խնդիրներ․ այն ժամանակակից նորաձևության տարր է և ինքնատիպ նվեր։
Արդյունավետ թիրախավորման համար, մեր թիմը ստեղծեց գնորդի կերպար (buyer persona) Արտույտի համար։ Գնորդի կերպարը հիմնված է Արտույտի փորձի, ինչպես նաև Google trends-ում շարֆերի պոտենցիալ գնորդների կամ նվիրողների մասին առկա տեղեկատվության վրա։ Օգտագործելով տեղեկատվությունը՝ ստացանք հետևյալ պատկերը․
Արտույտի եկամտի մի մասը տրվում է թանգարաններին և այս փաստը կարող է հաճելի լինել գնորդի համար, քանի որ գնելով Արտույտ շարֆ՝ նրանք իրենց ներդրումն են ունենում թանգարանների զարգացման մեջ։
Հաշվի առնելով գովազդի արդյունքները՝ կարող ենք ասել, որ հետևյալ գործոնները կարևոր դեր խաղացին դրա հաջողության մեջ․
Բրենդի ճանաչելիությունը մեծացնելու և վաճառքներ գեներացնելու համար մեր թիմը մշակեց influencer marketing-ի ընդգրկուն ռազմավարություն։ Կարևոր էր առաջխաղացնել Արտույտը ոչ միայն տեղական շուկայում (Հայաստանում), այլ նաև միջազգային։ Հետևաբար, DMS-ը սկսեց համագործակցել աշխարհագրական լայն տարածում ունեցող տարբեր influencer-ների հետ։
Մենք ընտրեցինք ոչ միայն նորաձևության գուրուների, այլ նաև մեծ լսարան ունեցող և կարծիք ձևավորող հասարակական գործիչների և տեղական ու միջազգային ոճի իկոնաների: Օրինակ՝ իտալացի բլոգեր Ֆրանչի Չելլին, ռուս ճանապարհորդ-բլոգեր Դարիա Սիտորինան և հայ հեռուստահաղորդավարուհի և դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը:
Ռեբրենդինգն ու գովազդային ներդրումներն ապահովեցին բրենդի ճանաչելիությունն ու վաճառքների աճը։ Արտույտը դարձավ թրենդային և նորաձև: Ձեռնարկված փոփոխությունների շնորհիվ Արտույտը դարձավ Հայաստանի պետական նվերների պաշտոնական մատակարարը։ Արտույտի շարֆերն այժմ կրում են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ՀՀ վարչապետի կին Աննա Հակոբյանը, ՀՀ նախագահի կին Նունե Սարգսյանը, հեռուստատեսային դեմք, մոդել և գործարար Քիմ Քարդաշյանը, և այլոք։
Այժմ Արտույտը հանդիսանում է շարֆերի առաջատար ընկերություն Հայաստանում՝ բրենդի ճանաչելիության և վաճառքի ցուցանիշներով:
Գովազդային ռազմավարությունը տվեց վաճառքների 37% աճ, վաճառված միավորների քանակի 25% աճ, կայքի այցելուների 14% աճ և գովազդային ծախսի վերադարձի (ROAS) 11% աճ։
Ներկայումս, DMS-ն աշխատում է որոնողական համակարգերում Արտույտի կայքի օպտիզացիայի վրա, ինչպես նաև Google գովազդների, որոնք կմեծացնեն վաճառքները և բրենդի ճանաչումը Հայաստանից դուրս, մասնավորապես ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում և Իտալիայում։ Մենք պլանավորում ենք նաև սկսել գովազդային արշավ Ճապոնիայում։ .