Մի քանի շաբաթ առաջ երևանյան փողոցներում տեղի ունեցավ Beer Days 2021-ը (Գարեջրի օրեր): Սա Eventtoura-ի կողմից կազմակերպվող, ճանաչված և սիրված YereWine Days-ի՝ գինի համտեսելու միջոցառման, նոր տարբերակն էր, որի ընթացքում գինուն փոխարինելու էր եկել գարեջուրը
Հայկական հայտնի դարձվածքների, ֆոտոնկարահանման ոճի և ճանաչելի գրաֆիկ դիզայնի շնորհիվ՝ Beer Days-ը, նույնպես, դարձավ երևանյան փողոցներում անցկացվող հիմնական ու սիրելի միջոցառումներից մեկը։
Միևնույն ժամանակ, միջոցառման՝ հաջողության հասնելու ճանապարհը այնքան էլ սահուն չէր, այդ իսկ պատճառով էլ առաջարկում ենք պարզել դրա խնդիրները և հաղթահարման ուղիները:
Առաջին խնդիրներից մեկը ժամանակային սահմանափակումն էր։ Միջոցառման մեկնարկից առաջ ունեինք ընդամենը 4 շաբաթ, ինչը թիրախավորվող լսարանին գրեթե ամբողջությամբ անհայտ միջոցառումը գովազդելու համար հարաբերականորեն կարճ ժամանակահատված է: Այնուամենայնիվ, մենք կարողացանք ժամանակը բաշխել համապատասխան կերպով և անել հնարավոր ամեն բան այդ 4 շաբաթների ընթացքում:
Առաջին շաբաթը նախապատրաստության շաբաթն էր, երբ որոշեցինք՝ ինչ տեսակի բովանդակություն էինք պատրաստվում հրապարակել, կազմակերպեցինք դրա ոճին համապատասխան ֆոտոնկարահանում և այլն: Նախապատրաստության շաբաթից հետո սկսեցինք միջոցառման ինտենսիվ գովազդումը։ Այս ժամանակահատվածում 2 հիմնական խնդիր ունեինք՝ բարձրացնել միջոցառման մասին տեղեկացվածությունը, ավելացնել այցելուների թիվը:
Միջոցառման գովազդման ամենալավ, անվտանգ և փորձարկված եղանակը հեշտ հիշվող բովանդակության ոճ ու տարբերվող դիզայն ձևավորելն է և դա Instagram-ում և Facebook-ում ինտենսիվ կերպով գովազդելը: Մենք որոշեցինք վերցնելհայկական հայտնի դարձվածքները (օր․՝ «Ջրի բերած, ջրի տարած») և դրանք ադապտացնել գարեջրի գաղափարին (օր․՝ «ԳարեՋրի բերած, ԳարեՋրի տարած»), որոնք դարձան հանրահայտ ասացվածքներ Beer Days-ի շրջանակներում:
Բացի այդ, ֆոտոնկարահանման գաղափարը հատուկ կերպով ընտրված էր՝ նկարագրելու, թե ինչ լավ է միջոցառումն անցնելու, քանի որ դրանում պատկերված էին գարեջուր ըմպելուց իրապես հաճույք ստացող անձինք:
Ավանդաբար գովազդվում էր նաև միջոցառումը (Facebook event)-ը և տարբեր գրառումներ Ֆեյսբուքում և Ինստագրամում։ Ի հավելումն այս գործողություններին, մեր հաջորդ քայլը, որ ամեն բան իր տեղը գցեց, չաթբոտ մարքեթինգն էր (բոտ՝ ինտերնետում կամ որևէ այլ ցանցում ավտոմատ կերպով աշխատող ծրագիր, որը կարող է հաղորդակցվել այլ ծրագրերի կամ օգտատերերի հետ): Մենք այս որոշմանն եկանք, հատկապես, հաշվի առնելով ժամանակի սղությունը և միջոցառման մասին իրազեկման անհրաժեշտությունը: Այն եղանակը, որի միջոցով ի վերջո գործածեցինք չաթբոտը, գարեջրի հարցումն էր (quiz), որը շատ մարդկանց գրավեց: Գաղափարը comment guard ակտիվացնելն էր, որպեսզի մրցույթի հրապարակման մեկնաբանություններում գարեջրի էմոջի դնելիս, չաթբոտը ավտոմատ կերպով նրանց ուղարկեր հրավեր՝ գարեջրի վերաբերյալ հարցմանը մասնակցելու և մրցութային փաթեթ շահելու հնարավորություն ստանալու համար։ Այս մոտեցումն այնքան լավ աշխատեց և հաճախորդների կողմից այնքան սիրվեց, որ մենք կարողացանք գրանցեցել բավականին բարձր օրգանական ներգրավվածություն։ Ավելին, մենք ուղարկեցինք հիշեցումներ quiz-ին մասնակցած անձանց, և նրանց մեծամասնությունն այցելեց միջոցառմանը: Չնայած նրան, որ մեզնից մի քանի գիշեր պահանջվեց՝ հարցման մասնակիցների արդյունքներն ավտոմատ կերպով հաշվող, զանազան երկխոսությունների ճանապարհներով և հատկություններով, չաթբոտ կառուցելու համար՝ արդյունքներն արդարացրին ջանքերը:
Մեր հիմնական նպատակը միջոցառմանը հնարավորինս շատ անձանց ներգրավելը և հետագայում Beer Days-ին նրանց մասնակցությանը հասնելն էր: Մենք հաջողությամբ ուղարկեցինք հաջորդող հաղորդագրությունները, ինչը միջոցառման 2 օրերին մասնակիցների մեծ զանգված բերեց: Կազմակերպիչների հաստատմամբ մասնակիցների 50%-ի ներգրավումը մեր մարքեթինգային ջանքերի շնորհիվ էր: Մասնակիցների սպասվող քանակը ապահովվեց՝ հասնելով 15.000 անձի: Մոտ 2000 բաժակ և 20.000 բաժակ գարեջուր վաճառվեցին ամբողջ միջոցառման ընթացքում: Միջինում յուրաքանչյուր անձ, ով գնեց մեկ բաժակ, խմեց 10 բաժակ գարեջուր, ուստի կարող ենք հաստատապես փաստել, որ չափազանց զվարճալի օր ունեցանք: