70 Mercedes-Benz Sprinter-ների վաճառք 2 շաբաթում՝ սահմանափակ բյուջեով

70

Mercedes Benz Sprinter

37,547

Կայքի ունիկալ այցելուներ

105

լիզինգի հայտ

$ 2000

գովազդային բյուջե

Նախագծի մասին

«Ձեր բիզնեսի նոր շարժիչը» Doping Creative Agency-ի մշակած և իրագործած բազմուղի թվային արշավն է, որն իրականացվել է «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ-ի՝ Հայաստանում Mercedes-Benz–ի պաշտոնական ներկայացուցչի պատվերով՝ հատուկ պայմաններով Mercedes-Benz սպրինտերի վաճառքի խթանման նպատակով: 

COVID-19 համավարակի պայմաններում «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ–ն իր սպրինտերների տեսականու համար հայտարարել էր 20% զեղչ և լիզինգի հատուկ պայմաններ՝ 2020 թվականի մայիսի 1-ից 20-ը Mercedes-Benz սպրինտեր գնելու դեպքում։ 
 
Առաջարկը ներկայացնելու և գնորդներ ձեռք բերելու նպատակով ընկերությանն անհրաժեշտ էր թվային արշավ: Խնդիրը ձևակերպվեց այսպես. Լիզինգի հատուկ պայմաններով վաճառել X թվով Mercedes-Benz սպրինտեր 2 շաբաթ ժամկետում: 

Ընդամենը 3 օրում Doping Creative Agency-ն մշակեց բազմուղի թվային արշավ, որի արդյունքում ստացվեց լիզինգի 105 հայտ, վաճառվեց 70 Mercedes-Benz սպրինտեր՝ ընդհանուր 1.720.000 դոլար արժողությամբ։

Ողջ արշավի թվային առաջխաղացումը վստահված էր DMS - Digital Marketing Services-ին:

mercedes-benz-sprinter-special-offer

Խնդիրներ

Խթանել վաճառքը

Արտակարգ իրավիճակի պայմաններում մարդկանց և բիզնեսների մեծ մասն ուներ ֆինանսական խնդիրներ։ Արդյունաբերության մի շարք ոլորտներ՝ ինչպիսիք են արտադրությունն ու սպասարկումը, ամբողջությամբ դադարեցրել էին գործունեությունը։ Հաշվի առնելով պահանջարկի և ֆինանսական ռեսուրսների սակավությունը՝ Mercedes-Benz ֆուրգոնների համար դժվար էր պահպանել վաճառքները։ Ընկերությունն իր սպրինտերների համար առաջարկեց գործարքի բավականին շահավետ պայմաններ։ Մտադրություն կար այդ պայմանները պահպանել 16 օր։ Նպատակն էր վաճառել ընդհանուր հաշվով 50 սպրինտեր։ Պրոյեկտի գովազդային բյուջեն 2,000 դոլար էր։

Լուծումներ

Mercedes-Benz սպրինտերները մեծ են, բայց ոչ այնքան մեծ՝ երթևեկությունը խանգարելու համար: Այս մեքենաները հիանալի տարբերակ են այն ընկերությունների համար, որոնք արտադրում և առաքում են իրենց արտադրանքը: Հայաստանում այդպիսի ընկերություններից են՝ արտադրական գործարանները (օրինակ՝ միս, կաթնամթերք, կահույք և այլն), գարեջրի գործարանները, ինչպես նաև գյուղատնտեսական ձեռնարկությունները: Mercedes-Benz ֆուրգոններով հատկապես հետաքրքրված էին այն ընկերությունները, որոնք արտադրում ու տարածում են մետաղե և պողպատե պրոդուկտներ, քանի որ այդպիսի ընկերություններին անհրաժեշտ են հուսալի և ամուր տրանսպորտային փոխադրամիջոցներ իրենց արտադրանքը տեղափոխելու համար: Այսպիսով, նմանատիպ ընկերությունների սեփականատերերն ու գնումների պատասխանատուներն ընտրվեցին որպես հիմնական թիրախային լսարան: DMS-ի թիմը ընտրեց Facebook-ը, Google-ը, YouTube-ը և LinkedIn-ը որպես հիմնական ալիքներ նրանց հասնելու համար։ 
 

Ընկերությունների սեփականատերերից բացի, մենք ստեղծեցինք custom audience-ներ՝ օգտագործելով էլեկտրոնային հասցեներ և հեռախոսահամարներ։ Դրա, ինչպես նաև կայքի այցելուների տվյալների հիման վրա ստեղծեցինք նմանակ լսարաններ (lookalike audiences)։ Google-ի որոնողական գովազդի համար բանալի բառերի (keyword) լայնածավալ հետազոտությունից հետո, ընտրեցինք buy mercedes benz sprinter, commercial vehicles հարցումները։ Google-ի բաներային գովազդի համար օգտագործեցինք in-market և affinity լսարանները։ Իսկ YouTube-ում թիրախավորումը հիմնված էր հոլովակների թեմաների վրա։ Մենք տեղադրեցինք գովազդը սպրինտերների և ֆուրգոնների մասին պատմող հոլովակների վրա, այսպիսով՝ երբ դիտողը ուսումնասիրում է իր սպրինտերը, նրան ներկայացվում է այն ձեռքբերելու հնարավորությունը։  

Այս թիրախավորման արդյունավետությունը բարձրացնելու համար գործի դրեցինք նաև վերաթիրախավորումը (retargeting)։ Facebook-ի և Google-ի բաններային վերաթիրախավորված գովազդների միջոցով մեզ հաջողվեց կայքի այցելուներին վերադարձնել կայք՝ գնումն ավարտելու համար։ 

Facebook-ում մենք միացրեցինք մեկ հիմնական գովազդ, որը հոլովակ էր՝ դեպի կայք հղումով։ Մեզ հաջողվեց նաև տեղադրել pre-roll գովազդ Facebook-ի գործընկեր կայքերում և in-stream գովազդ YouTube-ում և Facebook-ում։

Հաշվի առնելով, որ մոտ 20,000 դոլար արժեցող գնում կատարելու որոշումը կայացնում են մեծ ընկերությունների ղեկավարները և նրանց մեծ մասը օգտվում է LinkedIn-ից, որոշեցինք օգտագործել LinkedIn-ի գովազդային հաղորդագրությունները Mercedes-Benz սպրինտերների շահավետ առաջարկի մասին տեղեկացնելու համար։ 

Արդյունքներ

Առաջխաղացման ճշգրիտ ռազմավարության, կոնտենտի հստակ մշակման և մանրակրկիտ թիրախավորված գովազդի արդյունքում վաճառվեց 70 սպրինտեր՝ ընդհանուր 1.720.000 դոլար արժողությամբ։ Յուրաքանչյուր գովազդային ալիքի տվյալները ներկայացված են ստորև.

Ալիք Կայքի այցելուների պլանավորված թիվը Կայքի այցելուների իրական թիվը Բյուջե Դիտումներ
Google Ads + YouTube  7,440 10,841 $780.14 7,302
LinkedIn հանրագումար 1,000 1,923 $300 2,654
Facebook հանրագումար 10,000 24,783 $973.21 328,960

 

Կիսվել