Rossia Mall․ Ֆեյսբուքյան էջի հետևորդների լոյալության բարձրացում Chatbot-ի միջոցով

6500+

Մասնակից

2500+

Ներգրավվածություն

574K+

Դիտորդ

250$

Գովազդային բյուջե

Rossia Mall-ը Երևանի կենտրոնում տեղակայված բազմաֆունկցիոնալ մոլ է, որի 7 հարկերում հնարավոր է գտնել ամեն ինչ ընտանեկան ժամանցի համար։ 2022 թվականին Rossia Mall-ի ֆեյսբուքյան էջի հետևորդների թիվը հատել էր 100․000-ը, և այդ առիթով ընկերությունը որոշել էր ցույց տալ իր փոխադարձ սերը էջի հետևորդների և իր հաճախորդների հանդեպ։ Այս արշավի թվային առաջխաղացումը վստահված էր մեզ։  

 

Խնդիրը 
Մեր առջև դրված էր մի քանի խնդիր․ բարձրացնել հետևորդների լոյալությունն ու ներգրավվածությունը, մեծացնել հաճախորդների տեղեկացվածությունը Rossia Mall-ի մասին, խրախուսել էջի հետևորդներին և ներգրավել նոր հետևորդներ։ 
 
 
Ռազմավարությունը 
 
Խնդիրը բարեհաջող լուծելու համար որոշեցինք կազմակերպել 15 օր տևողությամբ Chatbot (տես՝ նախորդ case study-ում) մրցույթ Facebook-ում։ Կիրառեցինք Commentbot-ը, որը հնարավորություն է տալիս մեկնաբանությունների դաշտում բանալի բառեր գրելու միջոցով ավտոմատացված երկխոսություն սկսել օգտատերերի հետ։ Երկխոսությունը մեր կողմից նախապես մշակված ինտերակտիվ սցենարով էր ընթանալու։ 
 
Քանի որ մրցույթը երկկողմանի սիրո մասին էր, որոշեցինք այն մշակել ամբողջությամբ Love is մաստակների ոճով՝ մի փոքր 90-ականների նոստալգիկ զգացողություններ արթնացնելով մասնակիցների մոտ։ Մրցույթին մասնակցելու համար պետք էր մեկնաբանության դաշտում դնել ❤️ էմոջին, ինչից հետո՝ պատասխանել messenger-ով Chatbot-ի միջոցով ուղղված հարցերին։ Պետք էր ընտրել տարբերակներից մեկը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ է փոխադարձ սերը (նկարները՝ ստորև)։ 


love-is2
 
Հարցերն, իրենց հերթին ժամանցային էին։ Չկային ճիշտ և սխալ պատասխաններ, մասնակիցները պետք է ընտրեին այն տարբերակը, որն ամենից շատն էր իրենց կարծիքով արտահայտում փոխադարձ սիրո գաղափարը։ Տարբերակները նաև բացահայտում էին Rossia Mall-ի խանութներն ու ժամանցի վայրերը, ինչի շնորհիվ բազմաթիվ հետևորդների համար պարզ դարձավ, որ Rossia Mall-ը ոչ միայն առևտրի կենտրոն է, այլ նաև հաճելի ժամանցի և ժամադրության վայր։ 
 
Մրցույթի ամփոփման օրը մենք առանձին հրապարակմամբ անդրադարձանք ամենաշատ ձայն հավաքած տարբերակին և պատահականության սկզբունքով ընտրեցինք 10 հաղթողներին, ովքեր ստացան Rossia Mall-ի՝ 20․000 դրամ արժողությամբ նվեր-քարտեր։ 

 4  2

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Արդյունքները 
 
Ունեցանք բամաթիվ դրական արձագանքներ և բարձր ակտիվություն, 6500-ից ավելի մրցույթի մասնակից: Ապահովեցինք մեծ՝ 2500-ից ավելի ներգրավվածություն, իսկ մրցույթի դիտորդների թիվը գերազանցեց 574,000-ը և այս ամենը նման արդյունքի համար ռեկորդային քիչ՝ 250$ գովազդային բյուջեով։ Լուծեցինք մեր առջև դրված բոլոր խնդիրները։ Արշավը նաև դրական ազդեցություն ունեցավ Rossia Mall-ի վարկանիշի վրա՝ առանձնացնելով այն այլ մոլերից, շնորհիվ  նոստալգիկ և դրական կոնցեպտի։ 
 
Մրցույթի ողջ ընթացքում այն վերածվել էր ինքնատիպ ֆլեշմոբի․ շատերը ոչ միայն ասնակցում էին մրցույթին, այլև պատասխանում էին «Ի՞նչ է փոխադարձ սերը» հարցին անմիջապես հրապարակման մեկնաբանություններում, կիսվում իրենց մտքերով։ 

Կիսվել