Մեր մատուցած թվային մարքեթինգի և դիզայնի ծառայություններն երաշխավորում են ապահովել տեսանելիություն, պոտենցիալ հաճախորդների աճ և կոնվերսիայի բարձր գործակից: Տարիների փորձն ու գիտելիքները՝ մատուցած ծառայությունների բազմազանության հետ մեկտեղ, մեզ դարձնում են վստահելի գործընկեր ցանկացած ոլորտում։ Մենք մտածում ենք ստանդարտներից դուրս և ցուցաբերում անհատական մոտեցում յուրաքանչյուր նախագծին։ Բոլոր ծառայությունները մշակվում են Ձեր կարիքներին և ցանկություններին համապատասխան։
Եթե ցանկանում եք մեկ օրում ներկայանալ հազարավոր մարդկանց, ապա ժամանակն է Ձեր բիզնեսը տեղափոխել սոց․ մեդիա հարթակներ: DMS-ը կօգնի ձեզ ստեղծել, կառավարել և բարելավել սոց. մեդիայի ձեր էջերը: Մեր կրեատիվ մասնագետների թիմը կմշակի ռազմավարություն և օնլայն արշավներ, որոնք լավագույնս կցուցադրեն Ձեր կազմակերպությունը և կբարձրացնեն բրենդի ճանաչելիությունը: Արշավների արդյունքում կարճ ժամանակ անց դուք կզգաք դրանց արդյունավետությունը և այն գնահատելու համար ամեն ամիս կստանաք մանրակրկիտ զեկույցներ։
ՀարցումԼավ տպավորություն թողնելու համար անհրաժեշտ է ընդամենը յոթ վայրկյան։ DMS-ը Ձեր բիզնեսին կտրամադրի տպավորիչ վիզուալ ինքնություն, որը կգրավի բոլորի ուշադրությունը: Մեր հմուտ դիզայներները մանրակրկտորեն կուսումնասիրան Ձեր բիզնեսը և կմշակեն բրենդինգ, որը կպատկերի Ձեր ընկերության տեսլականը և առաքելությունը: Երաշխավորում ենք, որ մեր ստեղծած բրենդինգը կպատմի Ձեր պատմությունը և կլինի տարբերվող՝ այսօրվա հագեցած շուկայում։
ՀարցումԱմենևին էլ գաղտնիք չէ, որ հաճախորդները սիրում են արագ և որակյալ սպասարկում: Արդեն ժամանակն է պարզեցնել հաճախորդի և ձեր բիզնեսի միջև երկխոսությունը և Ձեր բիզնեսը տեղափոխել 21-րդ դար։ DMS-ը կօգնի Ձեզ ստեղծել հարմարեցված չատբոտեր, որոնք կգործեն շուրջօրյա և կօգնեն Ձեր սոց․ մեդիա էջերի և կայքի այցելուներին: Համապատասխան կարգավորմամբ, չատբոտերը կզրուցեն կայքի այցելուների հետ և կպատասխանեն նրանց հուզող հարցերին: Այսպիսով, շատ կարճ ժամանակում չատբոտերը կդառնան Ձեր թիմի ամենալավ աշխատող «անդամը»։
ՀարցումԿոնտեքստային գովազդը թույլ է տալիս խթանել բիզնեսը որոնողական համակարգերում և ցուցադրել գովազդներ այն կայքերում, տեսանյութերում կամ բջջային հավելվածներում, որտեղ կարող են լինել ձեր պոտենցիալ հաճախորդները: Մեր մասնագետները կգտնեն Ձեր գովազդին համապատասխան բանալի բառեր և բովանդակություն, որոնք կապահովեն առավելագույն արդյունք, ինչպես նաև ճիշտ թիրախավորմամբ ձեր գովազդները կհասցնեն ճիշտ մարդկանց:
Մենք կստեղծենք, կտեղադրենք և կկառավարենք գովազդներ, որոնք կնպաստեն Ձեր բիզնեսի զարգացմանն ու վաճառքի ծավալների մեծացմանը։
ՀարցումՊարզ և հարմար կայք ունենալն այսօր անհրաժեշտություն է: DMS-ը կօգնի Ձեզ ստեղծել կայքեր (վեբ-դիզայն + ծրագրավորում), որոնք ունեն պարզ և գեղեցիկ կառուցվածք՝ ցանկացած օգվողի համար։ Մեր ծրագրավորողներն ու դիզայներներն աշխատում են միասին, որպեսզի ստանան այնպիսի կայքեր, որոնք կաշխատեն առանց որևէ խնդրի՝ ինչպես դեսքթոփի, այնպես էլ բջջային սարքավորումների համար: Վեբ-կայքը ձեր թվային այցեքարտն է, և մենք հավատացնում ենք, որ այն կլինի անթերի:
ՀարցումDMS-ը կօգնի Ձեզ հայտնվել որոնողական համակարգերի առաջին հորիզոնականներում: Մեր արտաքին և ներքին օպտիմիզացման մարտավարությունները կբարելավեն Ձեր կայքի վարկանիշը Google-ում, Yahoo-ում և Yandex-ում: Մեր մասնագետները կմշակեն և կիրականացնեն SEO-ի ռազմավարություններ, որոնք կավելացնեն Ձեր կայքի այցելությունները, իսկ աշխատանքների ընթացքին կկարողանաք հետևել վիճակագրական տվյալների միջոցով, որը Ձեզ կտրամադրվի ամեն ամիս:
ՀարցումDMS-ը գնահատում է շարունակական կրթությունը և թվային մարքեթինգի նոր միտումների մասին տեղյակ լինելու անհրաժեշտությունը: Այդ պատճառով մենք առաջարկում ենք թվային մարքեթինգի դասընթացներ, որոնք սովորեցնում են ամեն ինչ՝ կոնտենտից մինչև հաճախորդների կառավարում: Մեր դասընթացը բավականին ծավալուն է, որի ընթացքում դուք ձեռք եք բերում թվային մարքեթինգի տեսական և գործնական խորը գիտելիքներ։ Դասերն անցկացվում են թվային մարքեթինգի առաջատար մասնագետների կողմից:
ՀարցումՁեզ անհրաժե՞շտ են թվային մարքեթինգի և դիզայնի ծառայություններ։
Պարզապես լրացրեք ստորև նշված դաշտերը, և մեր մասնագետները կապ կհաստատեն Ձեզ հետ 1 օրվա ընթացքում։