Առցանց վաճառքի արդյունավետ խթանում․ ©ԵՐԵՎԱՆԻ ԳԻՆՈՒ ՕՐԵՐ 2022

12%

Օնլայն վաճառք

6000+

Շիշ գինի

63,000+

Այցելու

50,000+

Բաժակ գինի

«ԷվենտՏուրա» ընկերությունը փառատոներ, կոնֆերանսներ և այլ մեծածավալ միջոցառումներ կազմակերպող ընկերություն է, որի գլխավոր առաքելությունը Հայաստանում իրադարձային զբոսաշրջության զարգացումն է։ Բազմաթիվ ընկերությունների համար խոշոր միջոցառումներ կազմակերպելուց զատ, «ԷվենտՏուրան» ստեղծում և մշակում է նաև իր սեփական նախագծերը, որոնցից մեկը երևանցիների և զբոսաշրջիկների կողմից արդեն իսկ սիրված «©ԵՐԵՎԱՆԻ ԳԻՆՈՒ ՕՐԵՐ» փառատոնն է։

2022-ին փառատոնի թվային առաջխաղացման գործը վստահված էր մեզ։ Արդյունքում՝ փառատոնի նոր կայք, փաթեթների առցանց գնումների շեշտակի աճ, սթիքերների փաթեթ, տպագրական նյութերի ամբողջական ապահովում․ մի խոսքով՝ փառատոնն անխոս ստացված էր։   

 

Խնդիրները

Նախորդ տարի փառատոնի կազմակերպման արդյունքում ակնառու դարձան փաթեթների օնլայն վաճառքի հետ կապված խնդիրներ։ Մասնավորապես՝ փառատոնի կազմակերպչական փուլում առկա ծախսերը հոգալու համար ֆինանսական միջոցներ գեներացնելու խնդիր կար։ Բացի դա, տեղում առաջանում էին հերթեր, քանի որ առցանց գնում կատարած այցելուն ևս ստիպված էր հերթի մեջ սպասել իր փաթեթը ստանալու համար։ Այսիպիսով՝ պետք էր ստեղծել փաթեթների ձեռքբերման նոր համակարգ, կազմակերպել և խթանել փաթեթների նախավաճառքը։

 

Ռազմավարությունը

Մեր առջև դրված խնդիրների լուծման համար որոշում կայացվեց ստեղծել «©ԵՐԵՎԱՆԻ ԳԻՆՈՒ ՕՐԵՐ» փառատոնի կայք (www.yerewinedays.am)։ Կայքում հնարավոր էր ձեռք բերել ոչ միայն փառատոնի գինի վայելեու փաթեթներ, այլ նաև հուշանվերներ, բրենդավորված իրեր ու գինի, ինչպես նաև ընկերության կողմից կազմակերպվող այլ փառատոների տոմսեր։ Փառատոնի գլխավոր հովանավորը ACBA բանկն էր, որի բջջային հավելվածով ևս հնարավոր էր գնում կատարել։ Այդ իսկ պատճառով հավելվածն ինտեգրվեց կայքում։

Նախավաճառքը խթանելու համար որոշվեց հայտարարել վաճառքի երեք փուլ։ Իհարկե՝ վաղ շրջանում փաթեթներն առավել մատչելի էին։ Նման եռափուլ վաճառքը «©ԵՐԵՎԱՆԻ ԳԻՆՈՒ ՕՐԵՐ» փառատոնի պատմության մեջ նորույթ էր և լսարանն իհարկե սովոր չէր գնման այդ տարբերակին։ Վաճառքի վաղ շրջանում անհատական գնումները շատ չէին, սակայն եղան բազմաթիվ կորպորատիվ, գործընկերային և հովանավորչական փաթեթների գնումներ, որոնք ունեին կուպոնի հատուկ կոդեր՝ համապատասխան զեղչով։ Ներգրավվեցին նաև ինֆլյուենսերներ, ովքեր ևս ստացան անհատական զեղչի պրոմոկոդեր իրենց լսարանի համար։

29 սկզբի-համար-2-

Առցանց գնումն առավել հարմարավետ դարձնելու նպատակով ստեղծվեց QR կոդերի կիրառման նոր հնարավորություն, որի միջոցով իդենտիֆիկացվում էր գնորդը։ Դա հնարավորություն տվեց գնում կատարել միայն մեկ անգամ և միայն տեղում՝ փառատոնի ընթացքում կամ առաքման պահին սկանավորման միջոցով։ Սա թույլ տվեց ոչ միայն հեշտացնել առցանց գնման գործընթացը, այլև խուսափել միևնույն QR կոդով կրկնակի գնումներից, ինչպես նաև գնորդի կողմից հետաքրքրությունից դրդված սկանավորումներից, ինչը կհանգեցներ գնված տոմսի չեղարկմանը։ Առցանց գնման արդյունքում իրական հերթերը կանխելու համար գնորդներին հնարավորություն տրվեց օգտվել առաքման ծառայությունից։ Առաքանին գնորդներին հասավ փառատոնից առաջ 7 օրվա ընթացքում՝ գնորդին հարմար և նախապես պայմանավորված օր ու ժամի։

dms-gifs

Սոցիալական մեդիայում ռազմավարությունը ևս միտված էր առցանց գնումների խթանմանը, քանի որ «©ԵՐԵՎԱՆԻ ԳԻՆՈՒ ՕՐԵՐ» փառատոնը բրենդի ճանաչելիության խնդիր այլև չունի։ Գովազդային բյուջեի մոտ 70%-ը տրամադրված էր դեպի կայք ուղղվող և տոմսերի վաճառքին միտված բովանդակությանը, մոտ 20%-ը հենց միջոցառման (Facebook event) առաջխաղացմանը, իսկ մնացած 10%-ը՝ առկա ընթացիկ գրառումներին։ Դեպի կայք ուղղվող բովանդակության դեպքում դեռևս մարտ ամսից  կիրառել ենք ընդհանուր թիրախավորման ստանդարտ ռազմավարություն, ապա, ավելի մոտ փառատոնին՝ արդեն մայիս ամսին, կիրառվեց retargeting, ինչը թույլ է տալիս թիրախավորել այն մարդկանց, ովքեր առնվազն մեկ անգամ արդեն այցելել էն կայք, կատարել որևէ գործողություն։ Այդ իսկ պատճառով ստեղծեցինք բովանդակություն այն մասին, թե ինչ առավելություններ ունի փառատոնի փաթեթների առցանց գնումը և թիրախավորեցինք արդեն իսկ կայք այցելած, բայց գնում չկատարած մարդկանց։

 

67 4

«©ԵՐԵՎԱՆԻ ԳԻՆՈՒ ՕՐԵՐ» փառատոնի առաջխաղացման և այդ ընթացքում որոշակի զվարճալի մաս ապահովելու նպատակով ստեղծեցինք բրենդին համապատասխանող ու զվարճալի ուղերձներ պարունակող սթիքերների փաթեթ, որը հնարավոր էր կիրառել Instagram-ի Story-ներում և Telegram-ի անհատական ու խմբային հաղորդագրություններում։

Ի դեպ, վերը նշված արշավից բացի այս տարի փառատոնի բոլոր տպագրական նյութերի՝ բաներների և վահանակների, հրավիրատոմսերի և փաթեթների մշակումն ու դիզայնը ևս վստահված էր մեզ։

 

Արդյունքները

Արդյունքում մեզ հաջողվեց զգալիորեն բարձրացնել օնլայն վաճառքների թիվը՝ այն հասցնելով 12%-ի, ապահովելով 3 օրվա ընթացքում ավելի քան 63,000 այցելուի առկայություն։ Հաշվի առնելով, որ սա սեփական հարթակով վաճառք իրականցնելու «©ԵՐԵՎԱՆԻ ԳԻՆՈՒ ՕՐԵՐ» փառատոնի առաջին փորձն էր, այն միանշանակ կարող ենք համարել ստացված։ «©ԵՐԵՎԱՆԻ ԳԻՆՈՒ ՕՐԵՐ» 2022 փառատոնի ընթացքում գրանցվեցին նաև այլ հետաքրքիր ձեռքբերումներ․ սպառվեց 6000 շիշ ու 50․000 բաժակ գինի։ Նոր ձեռքբերումներն ու նոր փառատոները դեռ առջևում են։ Ի դեպ դեռևս մեկ տարի առաջ մեզ էր վստահված նաև Beer days 2021-ը։  

Կիսվել