SMM

Ինչ են իրենցից ներկայացնում Instagram-ի AR ֆիլտրերը և ինչու արժե օգտագործել դրանք. Ուղեցույց

Ինչ են իրենցից ներկայացնում Instagram-ի AR ֆիլտրերը և ինչու արժե օգտագործել դրանք. Ուղեցույց

Եթե քարանձավում չեք ապրում, ապա հաստատ լսել եք Ինստրագրամի սթորիների մասին: Ես հույս ունեմ, որ Դուք ոչ միայն տեղյակ եք դրա մասին, այլ նաև ակտիվորեն օգտագործում եք այն Ձեր բիզնեսի առաջխաղացման համար: Ինստագրամի սթորիների վերջին ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Ինստագրամում ամենաշատ դիտում ունեցող սթորիների մեկ երրորդը (1/3) ստեղծվում է բիզնեսների կողմից: Այն Ձեր լսարանին ներգրավելու, նրանց հետ բացառիկ բովանդակությամբ կիսվելու, Ձեր ծառայությունը/արտադրանքն առաջխաղացնելու և արդյունքում վաճառքների աճ ապահովելու համար հրաշալի հնարավորություն է: Մինչ անդրադառնալը նրան, թե ինչու (և ինչպես) է անհրաժեշտ սկսել օգտագործել Ինստագրամի սթորիները, եկեք վերադառնանք այս հոդվածի բուն թեմային՝ Ինստագրամի AR (լրացված իրականության) ֆիլտրերին: Դրանք համակարգչով ստեղծված էֆեկտներ են, որոնք դրվում են այն նկարի վրա, որը  ցույց է տալիս Ձեր (և՛ դիմային, և՛ հետևի) տեսախցիկը:

instagram-ar-filters

Ինստագրամը ներկայացրել է իր լրացված իրականության ֆիլտրը 2017 թվականին՝ Սնեփչաթ ֆիլտրերը թողարկելուց երկու տարի անց: Ինստագրամի լրացված իրականության ֆիլտրերը երկար ճանապարհ են անցել՝ «Hello 2018»-ից շան ականջներ ու ավելի մշակված տարբերակներ, ինչպես օրինակ այս ֆիլտրը՝ Կոկա Կոլա Լեհաստանից: Այս ֆիլտրով ցանկացած պահի կարող եք Ձեր տանը տեսնել ձեռքում Կոկա Կոլա բռնած պարող բևեռային արջ:

coca-cola-dancing-polar-bear-ar-filter

Պրադան խաղային մոտեցում ցուցաբերեց և ներմուծեց մի ֆիլտր, որն օգտատերերին անհատականության տիպեր է խորհուրդ տալիս՝ հիմնվելով «Պրադա» ակրոնիմի վրա:

prada-acronym-ar-filter

Կարող եք գտնել Ինստագրամի ցանկացած տեսակի համալրված իրականության  ֆիլտրեր, որոնք Ձեզ գեղեցիկ տեսք կհաղորդեն, մոխրագույն աչքեր կտան, կրակ բաց կթողնեն Ձեր բերանից, վիկտորինային հարցեր կտան Ձեզ կամ Ձեզ հետ ընկերովի բասկետբոլ կխաղան: 
Ինստագրամի լրացված իրականության ֆիլտրերը դեռ երկար կմնան մեզ հետ, և լավ նորությունն այն է, որ Դուք կարող եք ինքներդ ստեղծել դրանք: 2019 թվականի օգոստոսին, Ֆեյսբուքին պատկանող Spark AR Studio հարթակը դարձավ հանրային: Այն թույլ է տալիս օգտատերերին ստեղծել իրենց սեփական ինտերակտիվ AR ֆիլտրերը:

Ինչու՞ ես պետք է պատրաստեմ իմ AR ֆիլտրը, եթե արդեն գոյություն ունեն բազմաթիվ այդպիսի ֆիլտրեր 

2020 թվականի նոյեմբերի տվյալներով, ԱՄՆ-ում Ինստագրամի օգտատերերի 33.1%-ը 25-34 տարեկան տարիքային խումբն է, իսկ երկրորդ ամենամեծ տարիքային խումբը՝ 18-ից 24-ը: Այս վիճակագրությունն արդիական է նաև միջազգային մակարդակով: Ինստագրամը գրավում է մեծամասամբ երիտասարդ տարիքից մինչև միջին տարիքի մարդկանց: Սրանք այն մարդիկ են, ովքեր զիլ են համարում Ինստագրամի AR ֆիլտրերը, այնպես որ, եթե ժողովրդագրական տվյալները համապատասխանում են Ձեր թիրախային շուկային, ապա ֆիլտր ստեղծելն իրապես անհրաժեշտություն է Ձեզ համար: 

Ես զգում եմ, որ դեռ ամբողջովին չեմ կարողացել Ձեզ համոզել դրանում, այնպես որ եկեք ծանոթանանք դրա մի քանի առավելություններին.

➔ Շփվեք և ներգրավեք Ձեր լսարանին 

Մեկնաբանության բաժինը այլևս միակ միջոցը չէ Ձեր լսարանի հետ շփվելու համար: Ինստագրամի ֆիլտրերը չափազանց ինտերակտիվ գործիք է, որը կներգրավի Ձեր լսարանին և կստիպի նրանց վերադառնալ Ձեզ մոտ, հատկապես խաղային տարրերով ֆիլտրերի դեպքում:

➔ Բրենդի ինտեգրում

Եթե ուզում եք ավելացնել Ձեր բրենդի անհատականությունը կամ շեշտել բրենդի երանգը, ապա ինքներդ ստեղծեք Ինստագրամ ֆիլտր, որը կարտացոլի այդ ամենը:

 Բրենդի ավելի մեծ ճանաչելիություն 

Ինստագրամի սթորիները միշտ նշում են, թե ում կողմից է պատրաստված ֆիլտրը, այնպես որ եթե ստեղծում եք զվարճալի և գրավիչ ֆիլտր, ապա ուշադրություն եք գրավում դեպի Ձեր բրենդը: Կարող եք նաև ֆիլտրին ավելացնել Ձեր բրենդի բաղադրիչները՝ Ձեր անունը կամ տարբերանշանը, հավելյալ տեսանելիության համար:

➔ Եղեք Ձեր մրցակիցներից առաջ 

Spark AR Studio-ն բաց է հանրության համար մոտ 2 տարի, բայց սեփական Ինստագրամ ֆիլտրերը դեռևս նորություն են, այնպես որ մի՛ կորցրեք մրցակիցներից առաջ անցնելու հնարավորությունը: 

Երբ գործը հասնում է նրան, թե ինչ ֆիլտր եք ուզում ստեղծել, հնարավորությունները անսահման են: Որքան բարդ ֆիլտրեր ցանկանաք, այնքան ավելի շատ տեխնիկական աջակացության կարիք կունենաք, բայց Spark AR Studio-ն բավականին ընդարձակ է: Կարող եք ստեղծել փորձարկելու համար, հարցուպատասխանով, խաղերով ֆիլտրեր կամ պարզապես մի էֆեկտով , որը մարդկանց որոշակի տեսք է հաղորդում: 

Շատ լավ, ես համոզվեցի, իսկ ինչպե՞ս եմ այն պատրաստում:

1. Սկսենք Spark AR Studio-ի հավելվածը ներբեռնելուց, որն այժմ հասանելի է Mac և Windows օպերացիոն համակարգերի համար: Կարող եք մուտք գործել Ձեր ֆեյսբուքի ծածկագրով:  
2. Ընտրեք Start տարբերակը՝ հարթակին և իր հնարավորություններին ծանոթանալու շրջայց կատարելու համար:

3. Որոշեք, թե արդյոք ուզում եք ստեղծել Ձեր ֆիլտրը զրոյից, թե օգտագործել արդեն հասանելի ձևանմուշները: Ձևանմուշներով շատ հեշտ է: Ընտրում եք այն մեկը, որը ցանկանում եք և հենց սեղմում եք վրան հայտնվում է ելնող պատուհան, որն ասում է Ձեզ, թե ինչ տարր պետք է փոխեք: Հենց ավարտեցիք կարող եք սեղմել այս պատկերակի վրա   icon փորձարկելու համար, թե ինչ տեսք այն ունի տարբեր սարքերի վրա:

4.    Այս ուղեցույցի համար մենք 3D ֆիլտր կսարքենք: Եվ այսպես, մենք ընտրում ենք World Object-ը ձևանմուշների ցանկից:  
5.    Երբ հասնեք աշխատանքային էջին, սեղմեք Add Asset-ը՝  ներքևի ձախ անկյունում, և ընտրեք Search AR Library-ին գտնելու համար Ձեզ դուր եկած 3D պատկերը: Եթե ցանկանում եք, ապա կարող եք նաև բեռնել Ձեր սեփական 3D պատկերը: Իրենց 3D պատկերներից մեկը օգտագործելու համար Դուք պետք է  ունենաք Sketchfab օգտահաշիվ, որը Ձեզնից 2 րոպե կխլի:

add-asset

6. Ապա վերցնում եք պատկերը, որը ընտրել եք Assets բաժնից և քաշում եք այն դեպի Scene բաժինը dragHere-ի տակ (ինչպես ցույց է տրված): Կարող եք աշխատել դրա հետ աջ անկյունում եղած կարգավորումներով (փոխել չափը, գույնը, դիրքը) և, երբ այն պատրաստ է, կարող եք  կամ փորձարկել այն կամ հրապարակել սեղմելով այս պատկերակի վրա icon-1.

scene

upload

7. Սովորաբար Spark AR Studio-ն կատարում է Ձեր ֆիլտրի դիտարկումն ու հաստատումը առ այն, որ ֆիլտրը համապատասխանում է իրենց օգտագործման պայմաններին, ինչը  տևում է մինչև մեկ շաբաթ: 

Spark AR Studio-ն ճշմարտացիորեն ինտուիտիվ աշխատող և օգտագործողին հարմար հարթակ է, բայց ժամանակ է հարկավոր դրան սովորելու և իր հնարավորությունները հասկանալու համար: Ժամանակ հատկացրեք սովորեցնող վիդեոներ դիտելու համար և փորձեք ստեղծել մի քանի տարբեր ֆիլտրեր մինչև Ձեր առաջին ֆիլտրը հրապարակելը:  
 

SMM
Նմանատիպ Նորություններ
Instagram story-ների դերը ժամանակակից թվային մարքեթինգում
01 October, 2018
Instagram story-ների դերը ժամանակակից թվ...
LinkedIn-ը շարունակում է զարգանալ՝ գրավելով գովազդատուների ուշադրությունը
01 February, 2019
LinkedIn-ը շարունակում է զարգանալ՝ գրավե...
Ինչպես Ինստագրամի օգնությամբ վաճառել տոների ժամանակ
21 December, 2020
Ինչպես Ինստագրամի օգնությամբ վաճառել տոն...
9 բանաձև արդյունավետ քոփիռայթինգի համար
05 February, 2021
9 բանաձև արդյունավետ քոփիռայթինգի համար...
Ինչպե՞ս գեներացնել գաղափարներ գրավիչ բովանդակության համար
01 June, 2021
Ինչպե՞ս գեներացնել գաղափարներ գրավիչ բով...
Ի՞նչ ներառել մարքեթինգային ռազմավարության մեջ
09 June, 2021
Ի՞նչ ներառել մարքեթինգային ռազմավարությա...
Lead Generation 101: Ինչպե՞ս ներգրավել հաճախորդներ Facebook-ի գովազդներով
05 August, 2021
Lead Generation 101: Ինչպե՞ս ներգրավել հ...
Հետևել արշավի արդյունքներին UTM թեգերի միջոցով․ ամբողջական ուղեցույց
10 September, 2021
Հետևել արշավի արդյունքներին UTM թեգերի մ...
Ինչպես վերլուծել մրցակիցներին թվային հարթակներում
07 January, 2022
Ինչպես վերլուծել մրցակիցներին թվային հար...