Contextual Advertising
SMM

Lead Generation 101: Ինչպե՞ս ներգրավել հաճախորդներ Facebook-ի գովազդներով

Lead Generation 101: Ինչպե՞ս ներգրավել հաճախորդներ Facebook-ի գովազդներով

Այս հոդվածում կխոսենք Lead Generation-ի՝ պոտենցիալ հաճախորդներ գեներացնելու մասին, և թե ինչպես այն գործարկել՝ օգտագործելով Facebook Ads Manager-ի և Publishing Tools-ի կողմից առաջարկվող գործիքները:

Սկսելու համար նախ անհրաժեշտ է հասկանալ, թե ովքեր են Lead-երը (պոտենցիալ հաճախորդ)։

Վաճառքի և մարքեթինգի աշխարհում Lead կամ lead հաճախորդ եզրույթը նշանակում է անձ կամ ձեռնարկություն, որը ունի մեծ հավանականություն ձեր առաջարկի համար հաճախորդ դառնալ, քանի որ համաձայնվել է տալ իր կոնտակտային տվյալները: Վերջիններս գտնվում են Մարքեթինգի և Վաճառքի ձագարի գագաթին և պահանջում են ընդամենը մի քանի հավելյալ քայլեր հաճախորդ դառնալու համար: Իսկ Lead generation-ը պոտենցիալ հաճախորդների տվյալներ հավաքագրելու պրոցեսն է՝ օրինակ․ հեռախոսահամար, էլ․ հասցե, և այլն։

Սովորաբար, ցանկացած ձեռնարկություն մեծ ջանքեր է ներդնում այս պոտենցիալ հաճախորդներին գեներացնելու և վերջիններիս հաճախորդների վերածելու համար: Միևնույն ժամանակ, տարբեր կազմակերպությունների կողմից օգտագործվող միջոցները կարող են տարբեր լինել:

Այսօր կքննարկենք Facebook-ը՝ որպես պոտենցիալ հաճախորդներ գեներացնելու միջոց։ Կփորձենք հասկանալ ինչու և ինչպես կարող եք այն օգտագործել ձեր վաճառքները մեծացնելու համար:

Ի՞նչ է իրենից ներկայացնում Facebook Lead Generation-ը

Lead Generation-ը գովազդի տեսակ է, որը լսարանին առաջարկում է լրացնել գրանցման ֆորմա ՝ իրենց վերաբերալ տեղեկատվությամբ կամ էլ պատասխանել որոշակի հարցերի, որոնք այս կամ այն կերպ կօգնեն կազմակերպությանը: Այս գովազդը համապատասխանում է և՛ B2B, և՛ B2C  բիզնեսների համար (B2B Facebook Lead Generation գովազդի հաջողված օրինակ կարող եք գտնել մեր Իրան-Հայաստան B2B միջոցառման ուսումնասիրության մեջ): Այնուհետև, այս ներկայացված գրանցման ֆորմաները վերածվում են հավանական հաճախորդների ցանկի՝ հետաքրքրված կազմակերպության առաջարկով:

Ինչպե՞ս է Facebook Lead Generation-ը գործարկվում

Երբ անցնում եք ձեր Ads Manager և սկսում ստեղծել Գովազդ, սկզբում ընտրում եք նպատակը: Այնտեղ հնարավոր առաջարկվող տարբերակներից մեկը Lead Generation-ն է՝ հստակորեն ստեղծված պոտենցիալ հաճախորդներ գեներացնելու համար:

Ինչպես և մյուս գովազդների ստեղծման գործընթացում, դուք սահմանում եք լսարանը, գովազդի ցուցադրման վայրը, բյուջեն և գովազդի ժամանակացույցը: Միևնույն ժամանակ, հիմնական տարբերությունը կայանում է նրանում, որ դուք ստեղծում եք նաև գրանցման ֆորմա, որը մարդիկ սոցիալական ցանցերի իրենց էջերում տեսնելիս անմիջապես կարող են լրացնել:

Վերջապես, դուք այդ անձանց նկատմամբ հասանելիություն կունենաք՝ նրանց գրանցման ֆորմաները ներմուծելով ձեր CRM համակարգ, որը հանդիսանում հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման հարթակ:

Քայլ առ քայլ ուղեցույց

Քայլ 1.

Բացե՛ք Ads Manager-ը և անցե՛ք դեպի Campaign-ներ:

screenshot1

Քայլ 2.

Ընտրե՛ք Create կոճակը և Lead Generation նպատակը:

screenshot2

Քայլ 3.

Սահմանե՛ք ձեր լսարանը, բյուջեն և գովազդի ժամանակացույցը, ինչպես սովորաբար կանեիք:

Հավաստիացե՛ք, որ սահմանում եք այնպիսի լսարան, որն ավելի հակված է դառնալ հաճախորդ ճշգրիտ թիրախավորման օգնությամբ:

Ի հավելումն վերոգրյալի, մի առավելություն, որ Lead Generation-ը տալիս է լսարանների կապակցությամբ, հետագայում նույնանման լսարան ստեղծելու հնարավորությունն է այն մարդկանցից, ովքեր գրանցվել են:

screenshot3

screenshot4

screenshot5

Քայլ 4.

Սահմանե՛ք գովազդի ցուցադրման վայրերը կա՛մ ձեռքով, կա՛մ ավտոմատ: Եթե գիտեք՝ ձեր գնորդի կերպարը որտեղ է իր ժամանակի մեծ մասն անցկացնում, որոշակիացրե՛ք ցուցադրման վայրերը դրան համապատասխան:

Ցուցադրման վայրերը հետևյալն են՝

  • Facebook: News Feed, Marketplace, Video Feeds, Right Column, Stories, In-Stream, Search
  • Instagram: Feed, Explore, Stories, Reels, IGTV
  • Audience Network: Native, Banner and Interstitial, Reqarded Videos, In-Stream Videos.

Քայլ 5.

Ad Set-ում որպես Lead Method սահմանե՛ք Instant Forms-ը, քանի որ սա է այն տարբերակը, որը ձեզ հնարավորություն է տալիս ստեղծել գրանցման ֆորմա և այն ցուցադրել ձեր թիրախավորած լսարանին և այնուհետև միավորել պատասխանները մեկ տեղում:

screenshot6

Քայլ 6.

Ընտրե՛ք Create Form կոճակը:

screenshot7

Քայլ 7.

Կազմե՛ք գրանցման ֆորման հնարավորինս կոկիկ:

screenshot8

7.1 Գրանցման ֆորմայի տեսակը

Կարող եք ընտրել 2 տեսակի գրանցման ֆորմաներ՝ “More Volume” կամ “Higher Intent”. Նշված երկուսն էլ կարող են արդյունավետորեն օգտագործվել՝ կախված գովազդի նպատակից:

Եթե կարիք ունեք, որ գրանցման ֆորման ավելի մեծ քանակի մարդկանց կողմից լրացվի, ապա ընտրե՛ք “More Volume” տարբերակը: Սակայն, եթե կարիք ունեք, որպեսզի գրանցման ֆորմաները վերանայվեն և ապա հաստատվեն, ընտրե՛ք “Higher Intent” տարբերակը: Վերջինս ավելի բարձր որակի Lead-եր է առաջարկում:

7.2 Նախաբան

Նախաբանը մարդիկ առաջինն են տեսնում ձեր գովազդին սեղմելիս, այդ իսկ պատճառով հավաստիացե՛ք, որ ձեր գրանցման ֆորման չափից դուրս լցված չէ, այն ողջունող է և կապակցված: Այս բաժնում նաև պետք է բացատրել՝ ինչն է գրանցման ֆորմայի նպատակը, և ինչ նպատակով են օգտագործվելու հավաքվող տվյալները։

7.3 Հարցեր

Սահմանե՛ք՝ ինչ տեղեկատվություն պետք է ձեր լսարանը լրացնի:

Օրինակ, եթե ցանկանում եք նոր հաճախորդներ գտնել, նրանցից խնդրեք կոնտակտային տեղեկություններ, որպեսզի ձեր վաճառքի մասնագետը այնուհետև կարողանա նրանց հետ կապնվել:

Ի դեպ, որքան քիչ հարցեր ներառեք, այնքան շատ պոտենցիալ հաճախորդներ կարող եք գեներացնել։

7.4 Գաղտնիություն

Հնարավոր է՝ անձինք անվտանգության նկատառումներից ելնելով չցանկանան ձեզ հետ կիսել իրենց մասին տեղեկատվությունը, այդ իսկ պատճառով նրանց տեղեկացրե՛ք, թե ինչպես է իրենց վերաբերյալ տեղեկատվությունն օգտագործվելու:

7.5 Ավարտ

Քանզի ձեր լսարանը ավարտել և ներկայացրել է գրանցման ֆորման, դուք կարող եք շնորհակալություն հայտնել նրանց այս հատվածում: Բացի այդ, վերջին էջը ձեզ հնարավորություն է տալիս ավելացնելու call-to-action կոճակը և տեքստ, որտեղ կարող եք հղում կատարել ձեր կայքէջին և բարձրացնել այցելությունների ցուցանիշը:

Քայլ 8.

Ձևավորե՛ք Գովազդի արտաքին տեսքը:

Հաշվի առե՛ք, որ ձեր Գովազդի արտաքին տեսքը պետք է լինի գրավիչ և արտացոլի ձեր առջև դրված նպատակը: Բացի այդ, գրանցման ֆորմայի վերնագիրը և նկարագրությունը ևս պետք է բացատրեն՝ ինչի մասին է այն:

screenshot9

Քայլ 9․

Տվյալներ հավաքագրելը հանդիսանում է վերջին քայլն այս ամբողջ գործողությունների, քանի որ տվյալները փոխանցվում են վաճառքի մասնագետին, ով արդեն կարող է կապ հաստատել Lead-երի հետ։

Տվյալները տեսնելու համար Business Manager-ում գտեք Publishing Tools կոճակը։

screenshot10

Այնուհետև մտեք Forms Library, և կտեսնեք Lead Generation-ի արդյունքում ստացված բոլոր արդյունքները։

screenshot11

Սեղմելով Download կոճակին կարող եք ներբեռնել ցանկը Excel ձևաչափով։

screenshot12

 

Որո՞նք են Facebook Lead Generation-ի առավելությունները

1. Facebook Lead Generation-ի գրանցման ֆորմաները նախապես լրացնում են անձանց  վերաբերալ Facebook-ին հասանելի տեղեկատվությունը: Հետևաբար, մարդիկ ավելի քիչ ժամանակ են ծախսում դրա վրա և ավելի քիչ են հակված կես ճանապարհից դուրս գալուն, որը նվազեցնում է drop-off ցուցանիշները:

2. Գրանցման ֆորմաները բջջային հեռախոսների համար հարմարավետ են, որը վերջիններիս դարձնում է նվազ ձանձրացուցիչ լրացնելու համար:

3. Կարող եք գրանցման ֆորմաները ուղղակիորեն կապել ձեր CRM սերվիսի հետ, որն ամբողջ գործընթացը դարձնում է սահուն:

4. Ճշգրիտ թիրախավորման շնորհիվ դուք ստանում եք հասանելիություն դեպի այն անձանց շրջանակ, ովքեր առավելապես հակված են դառնալ հաճախորդ:

Ինչպե՞ս դարձնել Facebook Lead Generation-ը էլ ավելի արդյունավետ

Եթե ցանկանում եք ձեր արշավը շատ ավելի գրավիչ և հետաքրքիր դարձնել, կարող եք ձեր հաճախորդին իր տրամադրած տեղեկատվության դիմաց որևէ բան առաջարկել:

Առաջարկը կարող է լինել զեղչից սկսած մինչև կուպոններ և անվճար խորհրդատվություն. սա ամբողջությամբ ձեր հայեցողության և ձեռնարկատիրական մարտավարության շրջանակներում է:

Lead Generation հրապարակման օրինակ առաջարկի հետ:

1

Contextual Advertising
SMM
Նմանատիպ Նորություններ
9 բանաձև արդյունավետ քոփիռայթինգի համար
05 February, 2021
9 բանաձև արդյունավետ քոփիռայթինգի համար...
Ի՞նչ ներառել մարքեթինգային ռազմավարության մեջ
09 June, 2021
Ի՞նչ ներառել մարքեթինգային ռազմավարությա...
Instagram story-ների դերը ժամանակակից թվային մարքեթինգում
01 October, 2018
Instagram story-ների դերը ժամանակակից թվ...
LinkedIn-ը շարունակում է զարգանալ՝ գրավելով գովազդատուների ուշադրությունը
01 February, 2019
LinkedIn-ը շարունակում է զարգանալ՝ գրավե...
Ինչպես Ինստագրամի օգնությամբ վաճառել տոների ժամանակ
21 December, 2020
Ինչպես Ինստագրամի օգնությամբ վաճառել տոն...
Ինչ են իրենցից ներկայացնում Instagram-ի AR ֆիլտրերը և ինչու արժե օգտագործել դրանք. Ուղեցույց
13 April, 2021
Ինչ են իրենցից ներկայացնում Instagram-ի...
Ինչպե՞ս գեներացնել գաղափարներ գրավիչ բովանդակության համար
01 June, 2021
Ինչպե՞ս գեներացնել գաղափարներ գրավիչ բով...
Հետևել արշավի արդյունքներին UTM թեգերի միջոցով․ ամբողջական ուղեցույց
10 September, 2021
Հետևել արշավի արդյունքներին UTM թեգերի մ...
Ինչպես վերլուծել մրցակիցներին թվային հարթակներում
07 January, 2022
Ինչպես վերլուծել մրցակիցներին թվային հար...