Ժամանակակից աշխարհում, որտեղ E-commerce-ը և սոց․ մեդիա մարքեթինգն անդադար աճում են՝ ֆունկցիոնալ և ճիշտ ձևակերպած թվային մարքեթինգի ռազմավարությունը հաջողակ թվային ներկայության հիմնաքարերից է։ Ինչևէ, մինչև ռազմավարություն մշակելը, կարևոր է վերլուծել ուղղակի և անուղղակի մրցակիցներին։
Եկեք հասկանանք, թե ինչպես է մրցակիցների վերլուծությունն օգնում մեզ ռազմավարություն մշակելիս։
Այնուամենայնիվ, պետք է հիշել, որ այն ինչ աշխատել կամ չի աշխատել այլ կազմակերպության դեպքում, Ձեր բիզնես համար ճշգրիտ պատկերը չի կարող համարվել։ Յուրաքանչյուր կազմակերպություն ունի իր յուրահատուկ առաջարկը և պոտենցիալ հաճախորդները կարող են տարբեր կերպ դրան արձագանքել։
Մրցակիցների վերլուծության քայլերի հաջորդականությունը՝
Եկեք հերթով քննարկենք բոլոր քայլերը և հասկանանք՝ ինչպես հետևել դրանց իրականացմանը։
Ապրանք փնտրելիս մարդկանց մեծ մասը տարբերակները փնտրում է օնլայն հարթակում։ Դա ճիշտ մոտեցում է (փնտրել օնլայն) նաև մրցակիցների վերլուծություն անելիս։ Այն, թե որտեղ եք փնտրում, մեծապես կախված է Ձեր ոլորտից։ Այնուամենայնիվ, պետք է սկսել Google-ից՝ այն կպատասխանի Ձեզ հետաքրքրող հարցերի մեծ մասին։
Սկսեք Google-ում բանալի բառեր որոնել։ Եթե Դուք թվային մարքեթինգի կազմակերպություն եք՝ փնտրեք այդ բանալի բառերը։ Արդյունքում Դուք կտեսնեք տարբեր ընկերությունների, որոնք օպտիմիզացրել են իրենց կոնտենտը կամ օգտագործել են Google գովազդները՝ թվային մարքեթինգի կազամկեպություն փնտրողների մոտ հայտնվելու համար։ Վերը նշվածները Ձեր մրցակիցներն են։
Մեկ ուրիշ քայլ, որ թույլ կտա ավելի լավ պատկերացնել Ձեր մրցակիցներին։ Chrome-ում ավելացրեք Keyword Everywhere-ը, որը կառաջարկի Ձեր փնտրածի հետ կապված բանալի բառեր։
Մրցակիցների կայքերի մեծ մասը կունենան իրենց սոց․ մեդիա էջերի հղումներ, որոնք կհեշտացնեն դրանք այցելելն ու վերլուծելը։ Ինչևէ, եթե Դուք չեք գտնում բավարար ինֆորմացիա Google-ում, փնտրեք մրցակիցներին այլ հարթակներում, ինչպիսիք են Facebook-ը, Instagram-ը, YouTube-ը, Twitter-ը և այլն։ Այս հարթակներում Դուք կարող եք որոնել համապատասխան հեշթեգերը և օգտագործել դրանք ապագայում։
Ձեր մրցակցի սոց․ մեդիայում հիմնականում պետք է փնտրեք՝
Մինչև հաջորդ քայլերը՝ ստեղծեք Excel ֆայլ՝ ավելացնելով ամբողջ տեղեկատվությունն այնտեղ։ Մենք Ձեզ համար պատրաստել ենք նման ֆայլ, բայց Դուք կարող եք ազատ այնտեղ ինչ-որ փոփոխություններ անել։
Այնուամենայնիվ, մինչև հաջորդ քայլին անցնելը, կարելի է օգտագործել հետևյալ վերլուծական գործիքները՝ Sprout Social, Analisa և այլն։ Այս գործիքները Ձեզ հնարավորություն կտան պատկերացում կազմել մրցակիցների օգտահաշիվների աշխատանքի մասին(account’s performance) և համեմատել Ձեր վիճակագրության արդյունքների հետ։ Վերջինս կտա Ձեր աշխատանքը բարելավելու տարբեր ուղիներ։
Բացեք աղյուսակը և լրացրեք հավաքած անհրաժեշտ տեղեկատվությունը։
Եթե իրական վիճակագրության հասանելիություն ունեք՝ փնտրեք այն էջերը, որոնք ունեն բարձր նեգրավվածություն (engagement) և լավ կառավարվող սոց․մեդիաներ (կրեատիվ և օգտակար ինֆորմացիա)։ Դրանք այն էջերն են, որոնցից կարող եք սովորել, եթե ադապտացվելու կարիք կա։
Փնտրեք յուրաքանչյուր կազմակերպության մոտեցման տարբերությունները և նշումեր արեք, թե ինչն է աշխատում ընդհանուր հաճախորդներից Ձեր թիրախային լսարանի համար։
Ենթադրենք, որ բարձր ներգրավվածություն ունեցող կազմակերպությունը շաբաթական իրականացնում է 3 հրապարակում՝ համեմատած այն ընկերության հետ, որն ամեն օր է հրապարակում անում։ Այս դեպքում կարելի է հասկանալ, որ հաճախորդները չի ոգևորում կազմակերպության մշտական ներկայությունը։
Ինչպես նախկինում նշեցինք՝ ինչ-որ բան, որն աշխատում է մեկ կազմակերպության համար, կարող է չաշխատել մեկ ուրիշ կազմակերպության դեպքում, և՝ հակառակը։ Հետևաբար, հաջողած պրակտիկայի կրկնօրինակումը չի երաշխավորի հաջողություն։ Փոխարենը, միշտ կարելի է սովորել լավ փորձից և ադապտացնել այն Ձեր անձնական կամ, տվյալ դեպքում՝ կազմակերպության կարիքներին։
Եթե Ձեր մրցակցի մոտ տեսնում եք մեծ կրեատիվություն սոց․ մեդիայում, մտածեք, թե ինչպես ներառել Ձեր յուրահատուկ կրեատիվությունը ռազմավարության և կոտենտի օրացույցում։
Ընդհանուր առմամբ մրցակիցների վերլուծությունը զվարճալի և հետաքրքիր պրոցես է։ Դուք կիմանաք ավելին Ձեր և Ձեր մրցակիցների մասին, ինչը կօգնի Ձեզ աճել և զարգացնել Ձեր սոց․ մեդիան և ինքնին կազմակերպությունը։ Այն կօգնի մեծացնել հաճախորդների բազան և ավելացնել պոտենցիալ հաճախորդների քանակը՝ նրանց տանելով վաճառքի ձագարով:
Շուկայից հետ չմնալու մեկ այլ միջոց է Pages to Watch գործիքը Page Insights-ում։ Այն օգնում է Ձեզ ավելացնել էջերը, որոնց նկատմամբ ուզում եք հետևողական լինել (որքան հաճախ են նրանք հրապարակում անում, հետևորդների քանակը և նեգրավվածությունը)։
Որոշ էջեր կունենան կոնտենտի ներգրավվածության ավելի բարձր մակարդակ, իսկ պարզելու համար, թե դա ինչպես է տեղի ունենում՝ այցելեք նրանց էջ և նայեք ամենաբարձր ներգրավվածություն ունեցող հրապարակումները։ Դա Ձեզ կօգնի զարգացնել նոր պոտենցիալ գաղափարներ նոր կոնտենտի համար, որը հետաքրքիր է հաճախորդներին։
Գովազդային արշավները կարող են նաև արժեքավոր պատկերացումներ տալ Ձեր մրցակիցների սոցիալական մեդիայի գործունեության վերաբերյալ: Դրա համար կարող եք դիտարկել Գովազդային գրադարանի (Ad library) տրամադրած տվյալները, որտեղ կարող եք տեսնել, թե ինչ գովազդներ են ցուցադրվում ընկերության կողմից և նրանց գովազդային հաշվի կարճ ամփոփումը:
Ձեզ միայն անհրաժեշտ է բացել գովազդային գրադարանը (Ad Library), ընտրել Ձեզ հետաքրքրող կազմակերպությունը, և այն Ձեզ ցույց կտա համապատասխան ցուցադրվող գովազդները։
Մրցակիցներին վերլուծելու մեկ այլ օգտակար գործիք է Rival IQ-ն, որը թույլ է տալիս համեմատել 2 տարբեր էջեր և բացահայտել նրանց ներգրավվածության, լսարանի, հրապարակումների հաճախականության և այլնի տարբերությունը։ Դուք կարող եք անվճար գրանցվել, կամ գնել բաժանորդագրություն, որ հասանելիություն ունենաք հետևյալ գործիքներին՝ մրցակցային վերլուծություն, սոցիալական գրառումների վերլուծություն, սոց․ մեդիայի աուդիտ և սոց․հաշվետվություն։
Ստորև կտեսնեք, որ այն ապահովում է հիմնական տվյալներով, որոնք կօգնեն Ձեզ պլանավորման մեջ։ Դրա շնորհիվ կարող եք ստանալ գործողության նոր ընթացք, որի վրա պետք է կենտրոնանալ։
Rival IQ-ն նաև Ձեզ տեղեկություններ է տալիս գրառումների մասին, օրինակ՝ օրական կամ շաբաթական քանի գրառում է հրապարակվում, հղումներով հրապարակումների տոկոսային չափը, յուրաքանչյուր գրառման ներգրավվածությունը, ընդհանուր ներգրավվածության մակարդակը և յուրաքանչյուր հրապարակման մեկնաբանությունները։ Այն նաև տրամադրում է ոլորտի միջին չափորոշիչները (benchmark), ինչը թույլ է տալիս համեմատել ցուցանիշները ընդհանուր շուկայի հետ։
Խոսենք վեբկայքերի վերլուծությունից։ Սա, անշուշտ, կարող է բացահայտել բազմաթիվ արժեքավոր տվյալներ Ձեր և Ձեր մրցակիցների վեբ կայքի գործունեության մասին:
Similarweb-ը հրաշալի գործիք է, որը թույլ է տալիս դա անել։ Եթե Ձեր Վեբկայքը կապված է Google Analytics-ի հետ՝ Դուք կկարողանաք տեսնել տեղեկատվություն լսարանի, մրցակիցների, մարքեթինգային հարթակների (marketing channels) և ելքային հղումների (outgoing links) մասին՝ վերլուծելով կայքի տրաֆիկը:
Դուք կարող եք տեսնել շուկայի հետազոտություն, ոլորտի, մրցակցային, սեգմենտային և տրաֆիկի վերլուծություններ: Այս կատեգորիաներն օգտակար են հասկանալու համար ոլորտի չափանիշները, մրցակիցների կատարողականության ցուցանիշները (performance) և զարգացման կետերը:
Ինստագրամում հետազոտությունը սկսելիս՝ լավագույն առաջին քայլն Ինստագրամի հեշթեգերն են։ Դուք կարող եք գտնել համապատասխան հեշթեգեր մրցակիցների գրառումների տակ կամ որոնել հեշթեգեր, որոնք վերաբերում են Ձեր գործունեության ոլորտին: Այս վերլուծությունն անցկացնելու համար կարելի է օգտագործել է RiteTag գործիքը, որը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել այն մասին, թե ինչ հեշթեգեր են հետաքրքրություն առաջացնում Instagram-ում (և Twitter-ում)։ RiteTag-ը տալիս է նաև Ձեր որոնած բանալի բառերի նման հեշթեգեր։
Անհրաժեշտ է միայն գրել Ձեր բիզնեսին համապատասխան հեշթեգը, և Ձեզ կտրամադրվի հեշթեգների ցանկ՝ տեսանելի լինելու համար, հաշվետվություն դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ և նմանատիպ հեշթեգերի առաջարկություններ:
Անցնելով SEO-ի վերլուծության գործիքներին՝ մենք ունենք Ahrefs, որը ստուգում է Ձեր կայքը, պարզում է SEO-ի հետ կապված խնդիրները, օգնում է հետևել backlink-երին, վեբ հիշատակումներին (web mentions) և բանալի բառերի դասակարգմանը:
Կայքի օպտիմիզացիայի օգնությամբ Դուք կկարողանաք ավելի բարձր տեղ գրավել որոնման համակարգում՝ առանց SEO-ի լրացուցիչ գիտելիքների։
Ahrefs-ն օգտագործելու տարբերակներից են 7-օրյա փորձարկումը կամ բաժանորդագրությունը:
Ubersuggest-ն Ahrefs-ի այլընտրանք է՝ որոշ անվճար գործիքներով: Այնուամենայնիվ, Դուք պետք է գրանցվեք անվճար բաժանորդագրության համար։ Այս ամենը կոնտեքստային գովազդի մասին է։ Այն օգնում է Ձեզ գտնել նոր և համապատասխան բանալի բառեր Ձեր կոնտենտ մարքեթինգի համար, որը կօգնի ունենալ կոնտենտի ավելի լայն լուսաբանում և ավելի մեծ հաջողություն։
Mozbar-ը chrome-ի ընդլայնումն է, որն օգնում է SEO-ն կազմակերպել։ Այն տեղեկտավություն է ցույց տալիս Ձեր որոնած էջերի և տիրույթների մասին: Չափիչները ներառում են տիրույթի հեղինակությունը, էջի հեղինակությունը, backlink-երը և սպամի ցուցանիշը:
vidIQ-ն տեսանյութերի օպտիմիզացման գործիք է, որը կնպաստի Ձեր Youtube-յան ալիքի աճին: Այն ներառում է մարքեթինգային գործիքներ, վիդեո վերլուծություն և բովանդակության տարբեր օպտիմիզացիաներ՝ Ձեր Youtube-յան ալիքը զարգացնելու և ավելի մեծ ներգրավվածություն ստանալու համար: Այն օգտագործում է հետևյալ չափիչները՝ հավանումների հարաբերակցությունը, հավանումները (likes) և չհավանումները (dislikes), մեկնաբանությունները, ներգրավվածությունները, vidIQ միավորը և այլն:
VidIQ-ի բանալի բառերի ստուգման (Keyword Inspection) և մրցակիցների վերլուծության (Competitor Analysis) գործիքները նաև օգնում են հասկանալ, թե որ բովանդակությունն է աշխատում Ձեր մրցակիցների համար և ինչ չափումներ կարող եք կատարելագործել: