Contextual Advertising
SMM

9 բանաձև արդյունավետ քոփիռայթինգի համար

9 բանաձև արդյունավետ քոփիռայթինգի համար

Քանի՞ անգամ եք սևեռվել հայացքով էկրանին որևէ գովազդի տեքստ գրելիս: Նման բան պատահում է ամեն քոփիռայթերի հետ առնվազն շաբաթն երկու անգամ: Ես էլ էի տանջվում, մինչև գտա 9 կախարդական բանաձև արդյունավետ քոփիռայթինգի համար: Իհարկե, ինձ մոտ էլ երբեմն մտքեր չեն լինում, բայց երբ նման վիճակում եմ հայտնվում, վերադառնում եմ այդ 9 բանաձևերին, և իմ գովազդի տեքստը գրվում է շատ արագ։

Բանաձև #1 Ուշադրություն - Հետաքրքրություն - Ցանկություն - Գործողություն (AIDA - Attention - Interest - Desire - Action)

Առաջինը,  ըստ էության, ցանկացած վաճառքի տեքստի հիմնային բանաձևն է՝ լինի դա էլեկտրոնային նամակ, գովազդային տեքստ, թե սոցիալական մեդիայի հրապարակման վերնագիր: Նախևառաջ անհրաժեշտ է գրավել թիրախային լսարանի ուշադրությունը, ապա շարժել նրանց հետաքրքրությունը և վերածել այդ հետաքրքրությունը ցանկության: Երբ այդ ամենն ունեք, կարող եք նրանց առաջարկել գործել: 

Օրինակ․

Արձակուրդի կարիք ունեք և չգիտե՞ք՝ Ձեր շանը ում մոտ թողնել:

Շների համար նախատեսված մեր հյուրանոցի դռները բաց են Ձեզ համար: Մեր մասնագետները կապահովեն Ձեր շան անվտանգությունը, իսկ խաղալիքներով լի մեր հսկայական բակը կապահովի Ձեր փափուկ ընկերոջ հաճելի, ակտիվ  ժամանցը: 

Թողեք շանը մեզ հետ և վայելեք Ձեր հանգիստը: Ամրագրումների և հարցերի համար, խնդրում եք ուղակել մեզ հաղորդագրություն։

Բանաձև #2 Գրավիր ուշադրություն - Ձևակերպիր խնդիրը - Տուր լուծում - Դրդիր գործողության (Grab attention - State the problem - Give a solution - CTA) 

Այս բանաձևը ցուցաբերում է այլ մոտեցում՝ այն առաջարկում է գրավել ուշադրությունը վերնագրով, ինչպես օրինակ՝ «Դադարեցրե՛ք վատնել ձեր ժամանակը ամանները լվանալու վրա» կամ «Հեռու դրեք ձեր փոշեկուլը»: Տվյալ գովազդի համար թիրախային լսարանին վերաբերող խնդիրը սահմանելուց հետո, դուք այդ խնդրին լուծում եք առաջարկում: Եվ վերջապես, գործողության կոչ եք անում նրանց՝ ասելով․ սեղմեք ներքևի հղման վրա կամ գրանցվեք նախնական պատվերի համար: 

Օրինակ․

Հեռու դրեք Ձեր փոշեկուլը։

Հոգնե՞լ եք ծանր փոշեկուլը սենյակից սենյակ քարշ տալուց: Լարերը երբեք բավականաչափ երկար չե՞ն լինում: Ձեռք բերեք ռոբոտ փոշեկուլն այսօր, և թողեք, որ այն մաքրի հատակը մինչ Դուք վայելում եք առավոտյան սուրճը:

Այն ձեռք բերելու համար անցեք հղումով․ հղում:

Բանաձև #3 Տեսարանի նկարագրություն - Եզրակացություն - Առաջարկ (Set the scene - conclusion - proposal)

Այս մեկը նման է նախորդ բանաձևին, բայց ունի նաև պատմություն ստեղծելու բաղադրիչ: Խնդիրը ձևակերպելու կամ խոշոր տառերով վերնագիր ունենալու փոխարեն դուք նկարագրում եք տեսարանը: Այլ կերպ ասած, նկարագրեք մի իրավիճակ, որը ծանոթ է Ձեր լսարանին: Դրանից հետո հավանական հաճախորդին սահուն կերպով ուղղորդեք   դեպի այն եզրակայցության, որ ձեր արտադրանքը/ծառայությունը կատարյալ է այդ իրավիճակը կառավարելու/հաղթահարելու  համար: Փաթեթավորեք այն առաջարկով և դարձրեք գայթակղիչ՝ զեղչ, նվեր և այլն: 

Օրինակ․

#ճանաչելիպատմություն 

«Երեկ ես եկա աշխատանքից և գրասենյակում անկացրած երկար օրվանից հետո այն ամենը, ինչ ուզում էի, համեղ ուտելիքն էր: Բացեցի սառնարանը՝ հույսով, որ կգտնեմ որևէ բան, բայց այնտեղ ոչինչ չկար: Ես ունեի երկու տարբերակ․ վատնել ժամեր պատրաստելու համար կամ հերթական անգամ մի բան պատվիրել»:

Իսկ ինչ կլիներ, եթե սառանարանում ամեն օր լիներ տնային պատրաստի ուտելիք․ երազանք է թվում, այնպես չէ՞։

Մենք առաջարկում եմ շաբաթյա սննդային պլան: Մեզ հետ Դուք կստանաք առողջարար, թարմ բաղադրիչներից պատրաստված տնային ուտելիքներ։

Ձեր առաջին պատվերը կատարելու համար անցեք հղումով․ հղում:

Բանաձև #4 Ուշադրություն - Գիտակցում - Համոզում - Գործողություն (Attention - Comprehension - Conviction - Action)

Կրկին գրավում ենք ուշադրությունը հրապուրիչ վերնագրով։ Նախընտրելի է որևէ անսովոր բան, ինչպես օրինակ՝ «Արդուկե՛ք հագուստը 10 րոպեում»: Ձեր խնդիրն է այնպես անել, որ թիրախային լսարանը գնահատի վերնագրում ձևակերպված առաջարկի արժեքը: Համոզեք, որ նրանք ճիշտ որոշում են կայացնում՝ շեշտելով հավելյալ առավելությունները: Եվ վերջում դրդեք գործողության հետևյալ կոչերով՝ գրանցվեք, ուղարկեք մեզ հաղորդագրություն և այլն:

Օրինակ․

Արդուկե՛ք Ձեր ողջ հագուստը 10 րոպեում։

Մեր գոլորշիով արդուկները կարող են վայրկյանների ընթացքում արդուկել Ձեր զգեստապահարանի ցանկացած իր: Հազարավոր մարդիկ արդեն ձեռք են բերել դրանք: Ծանոթացեք նրանց գնահատականներին և ձեռք բերեք Ձերն այստեղ՝ հղում:

copywriting

Բանաձև #5 Առաջարկ - Վերջնաժամկետ - CTA (Գործողության կոչ) (Offer - Deadline - CTA)

Այս մեկը փոքր-ինչ ռիսկային է, բայց այն կարող է հրաշքներ գործել, եթե ձեր առաջարկը գայթակղիչ է (ընդհանուր առմամբ հիմքում ընկած է ավելի քիչ փողի ներդրումով մեծ արժեք ստանալու գաղափարը): Նկարագրեք Ձեր առաջարկը, դարձրեք այն սենսացիոն և սահմանեք նրանց համար վերջնաժամկետ: Մարքեթինգում կա այսպիսի հասկացություն՝ սակավության մարքեթինգ: Մարդիկ ձգտում են այն ապրանքներին, որոնք շուտով կսպառվեն: Մարքեթինգում դա արտահայտվում է բացառիկ առաջարկներով: Այնպես որ, արեք ձեր առաջարկը, սահմանեք նրանց համար վերջնաժամկետ և տեղեկացրեք նրանց, թե ինչ է հարկավոր անել, եթե ցանկանում են ձեռք բերել այդ արտադրանքը/ծառայությունը:

Օրինակ․

Ամրագրե՛ք սենյակ և ստացե՛ք 3 անգամյա անվճար ճաշի հնարավորություն: Շտապե՛ք ամրագրել սենյակ մեր հյուրանոցում առաջիկա 24 ժամվա ընթացքում և Դուք կստանաք անվճար նախաճաշ, ճաշ և ընթրիք անելու հնարավորություն:

Ամրագրումների համար զանգել՝ xxx xxxx xxxx:

Բանաձև #6 4 Ps Նկար - Խոստացիր - Ապացուցիր - Դրդիր (Picture - Promise - Prove - Push)

Ինչպես տեսնում եք, այս 4Ps-ները տարբերվում են ավանդական մարքեթինգում հանդիպող 4Ps-ից (product, price, place, promotion - արտադրանք, գին, վայր, առաջխաղացում): Այս բանաձևը օգտագործելու համար դուք պետք է․

Պատկերավոր ներկայացնեք ձեր արտադրանքը/ծառայությունը:
Խոստանաք նրանց, որ կարող եք օգնել նրանց հասնել Ձեր պատկերածին: 
Հավանական հաճախորդները չպետք է և, ամենայն հավանականությամբ, չեն հավատա միայն խոսքերին, այնպես որ ապացուցեք նրանց, որ դուք կբավարարեք նրանց ակնկալիքները:
Կոչ արեք նրանց գործել․ գործողություն կարելի է համարել յուրաքանչյուր քայլ՝ սկսած հայտ լրացնելուց մինչև ձեզ զանգահարելը: 

Օրինակ․

Ստացեք վարորդական վկայական առաջին իսկ փորձից կամ մենք ետ կվերադարձնենք Ձեր վճարած գումարը։

Ընդամենը մեկ ամսից կկարողանաք ճանապարհ ընկնել և վայելել հաճելի ուղևորությունը Ձեր սեփական մեքենայով: Մեր հրահանգիչ վարորդների պրոֆեսիոնալ թիմը կսովորեցնի այն ամենը, ինչն անհրաժեշտ է իմանալ գերազանց վարորդ լինելու համար: Մենք արդեն ունենք  100 ուրախ վարորդ, դարձե՛ք նրանցից մեկը: Դասերին միանալու համար զանգահարեք՝ xxx xxxxxx: 

Բանաձև #7 Խնդիր, ավելի մեծ խնդիր, հույս, լուծում (Pain, more pain, hope, solution)

Մի մոտեցում թվային մարքեթինգում, որը մոտ ապագայում չի վերանա՝ խնդրի բարձրաձայնումն է: Վերնագրում նկարագրեք մի խնդիր, որին ձեր թիրախային լսարանը բախվել է, և որը կարելի է լուծել Ձեր արտադրանքի/ծառայության միջոցով: Ավելի մանրամասն նկարագրեք խնդիրը, ներկայացրեք դրա հետևանքները և հույս տվեք նրանց՝ ասելով, որ  լուծում կա: Այնուհետև ժամանակն է առաջարկել այդ լուծումը, որն էլ  հենց ձեր ծառայությունն/արտադրանքն է:

Օրինակ․

Ուզու՞մ եք ուղիղ մազեր, բայց չեք կարող Ձեզ թույլ տալ այդքան հաճախ այցելել գեղեցկության սրահ:

Ուզում եք ուղիղ, մետաքսանման մազեր ամեն օր, բայց գեղեցկության սրահները շատ գումար և ժամանակ են խլում: Մազերի չորացուցիչները աղմկոտ են և չեն տալիս Ձեզ բավարար ծավալ: Ձեռք բերեք մեր նորագույն մազերի չորացնող սանրը և հարդարեք Ձեր մազերը րոպեների ընթացքում: 

Հետևեք հղմանը և ստացեք 10% զեղչ․ հղում: 

Բանաձև #8 Որակավորիր, հասկացիր, կրթիր, խթանիր, դրդիր գործողության (Qualify, understand, educate, stimulate, transition)

Այս բանաձևը կիրառելիս դուք զտում եք լսարանը վերնագրի միջոցով, որը հստակ նշում է, թե ում եք փնտրում, օրինակ՝ «Շրջանավա՞րտ ես»: Հետո ցույց եք տալիս նրանց, որ հասկանում եք իրենց ունեցած խնդիրը: Ծանոթացրեք նրանց խնդրին, ներկայացրեք խնդրի լուծման ձեր տարբերակը՝ աստիճանաբար ուղղորդելով դեպի ձեր արտադրանքը/ծառայությունը: Խթանեք հավանական հաճախորդին՝ շեշտելով ձեր կողմից առաջարկվող լուծման առավելությունները: Եվ ահա, կարող եք անցնել գործողության կոչին և տեղեկացնել, թե ինչպես կապվեն ձեզ հետ: 

Օրինակ․ 

Շրջանավա՞րտ ես:

Ժամանակն է գտնել աշխատանք և ներդնել ստացած գիտական աստիճանը կիրառության մեջ, բայց աշխատանքային շուկա մուտք գործելը հեշտ չէ: Գործատուները փնտրում են ավելին, քան համալսարանում բարձր առաջադիմությունը և սերտիֆիակտները։ Նրանք ցանկանում են տեսնել հաղորդակցման հմտություններ, ստեղծարարություն և աշխատանքային էթիկա: Ինչպե՞ս ես ցույց տալու այդ ամենը քո CV-ում և հարցազրույցի ընթացքում:

Գրանցվի՛ր մեր կարիերայի խորհրդատվական ծառայությունների կենտրոնում, և մենք միասին կարող ենք հասցնել քեզ քո երազանքի աշխատանքին: Հանդիպում ամրագրելու համար զանգահարիր՝ xxx xxxxxx:

Բանաձև #9 Խնդիր, սրացում, լուծում (Problem, agitation, solution)

Վերջին բանաձևի համար մենք գնում ենք հետ՝ դեպի 7-րդ բանաձև: Առաջին հայացքից թվում է այս բանաձևերը շատ նման են, բայց այս մեկն ավելի կտրուկ է և անմիջական: Կրկին սկսում եք խնդրից, ինչպես օրինակ՝ «Կոտրե՞լ ես քո նոր հեռախոսի էկրանը» և հետո թեժացնում եք իրավիճակը՝ նշելով, որ ամբողջ խնայողություններն արդեն ծախսվել է հեռախոսը ձեռքբերելու համար։ 
Սա ռիսկային բանաձև է, բայց եթե ճիշտ օգտագործվի, ապա Ձեր կոնվեսիաները կաճեն: 

Օրինակ․

Կոտրե՞լ ես քո նոր հեռախոսի էկրանը․

Ամբողջ խնայողություններդ ծախսել էիր այս հեռախոսի վրա ու խոստացել ինքդ քեզ, որ այն լավ կպահես գոնե մեկ տարի, բայց հիմա այն կոտրվա՛ծ է։ 
Ձե՛ռք բեր մեր զինվորական նախշերով պատյանները և պաշտպանիր հեռախոսդ:

Ծանոթացի՛ր մեր լայն հավաքածուին՝ հղում:

Պահպանեք այս հոդվածը և հաջորդ անգամ, երբ կանգ կառնեք մի կետում, վերադարձեք այս բանաձևերին և օրինակներին, և ձեր ստեղծարար գաղափարները կրկին կսկսեն աշխատել:

Contextual Advertising
SMM
Նմանատիպ Նորություններ
Ի՞նչ ներառել մարքեթինգային ռազմավարության մեջ
09 June, 2021
Ի՞նչ ներառել մարքեթինգային ռազմավարությա...
Lead Generation 101: Ինչպե՞ս ներգրավել հաճախորդներ Facebook-ի գովազդներով
05 August, 2021
Lead Generation 101: Ինչպե՞ս ներգրավել հ...
Instagram story-ների դերը ժամանակակից թվային մարքեթինգում
01 October, 2018
Instagram story-ների դերը ժամանակակից թվ...
LinkedIn-ը շարունակում է զարգանալ՝ գրավելով գովազդատուների ուշադրությունը
01 February, 2019
LinkedIn-ը շարունակում է զարգանալ՝ գրավե...
Ինչպես Ինստագրամի օգնությամբ վաճառել տոների ժամանակ
21 December, 2020
Ինչպես Ինստագրամի օգնությամբ վաճառել տոն...
Ինչ են իրենցից ներկայացնում Instagram-ի AR ֆիլտրերը և ինչու արժե օգտագործել դրանք. Ուղեցույց
13 April, 2021
Ինչ են իրենցից ներկայացնում Instagram-ի...
Ինչպե՞ս գեներացնել գաղափարներ գրավիչ բովանդակության համար
01 June, 2021
Ինչպե՞ս գեներացնել գաղափարներ գրավիչ բով...
Հետևել արշավի արդյունքներին UTM թեգերի միջոցով․ ամբողջական ուղեցույց
10 September, 2021
Հետևել արշավի արդյունքներին UTM թեգերի մ...
Ինչպես վերլուծել մրցակիցներին թվային հարթակներում
07 January, 2022
Ինչպես վերլուծել մրցակիցներին թվային հար...