Եթե կարդում եք այս հոդվածը, ուրեմն ենթադրում եմ, որ Դուք էլ բովանդակություն մշակելու մտագրոհների ժամանակ այդքան էլ արդյունավետ չեք լինում: Զարմանալի չէ: Նման հագեցած շուկայի և պահանջկոտ հաճախորդների պարագայում դժվար է ստեղծել բովանդակություն, որը կարող է ներգրավել, ազնիվ է և միևնույն ժամանակ մատուցված է ճիշտ ընտրված վիզուալ բովանդակությամբ ու փոքր-ինչ հումորով է համեմված:
Աշխատանքի բնույթով պայմանավորված մոտեցումը ենթադրում է, որ Դուք իրավիճակները դիտարկում եք սեփական մասնագիտության կամ ունեցած փորձառության տեսանկյունից։ Ըստ էության, այնքան լավ պատկերացում ունեք Ձեր բիզնեսի (կամ Ձեր հաճախորդի) մասին, որ ոչ մի առանձնահատուկ բան դրանում չեք նկատում. ամեն ինչ պարզից էլ պարզ է: Սկսնակի մտածողության պակասը թույլ չի տալիս տեսնել բոլոր այն հարցական մնացած կետերը, որոնք կան բիզնեսում: Ինչ վերաբերում է նշված երկրորդ խոչընդոտին, ապա հիմնականում թեմաների բազմազանությունն ու առատությունը դրական երևույթ են և որպես առավելություն են դիտարկվում, բայց երբեմն բազմազանությունը կարող է շփոթեցնել: Թվում է, թե այնքան բաների մասին կարող եք խոսել և տարբեր կողմերից ներկայացնել բիզնեսը՝ որակ, կայուն զարգացում, հաճախորդի աջակցություն և գոհունակություն։ Բայց միևնույն ժամանակ դրանք այդքան էլ արժեքավոր չեն:
Այսպիսով, ինչպե՞ս լուծել այս խնդիրները: Լավ նորությունն այն է, որ Ձեր խնդիրների լուծումներն արդեն հայտնի են․ ցանկացած բովանդակություն ստեղծելու համար կա համընդհանուր սխեմա՝ լինի դա սցենար կամ բլոգ գրառում: Կարող եք օգտագործել այս սխեման Ձեր և Ձեր հաճախորդների համար գաղափարներ գեներացնելիս:
Ահա և կախարդական սխեման.
Այս սխեման Ձեր արդյունավետ մտագրոհի ուղեցույցն է: Այն բաժանում է թեմաներն երկու բաժինների, որոնք օգնում են հաճախորդին և որոնք բացատրում են՝ ինչու է հենց Ձեր արտադրանքը/ծառայությունը լավագույն տարբերակը: Այս բաժանումն օգնում է կողմնորոշվել թեմաների առատության մեջ՝ նեղացնելով և ուղղորդելով Ձեր փնտրտուքները: Մնացած կետերն օգնում են մոտենալ Ձեր ունեցած բիզնեսին նոր անկյունից, ինչը լուծում է աշխատանքի բնույթով պայմանավորված մոտեցման խնդիրը:
Այժմ եկեք առանձին-առանձին՝ օրինակներով քննարկենք դրա բաղադրիչներից և կետերից յուրաքանչյուրը, որպեսզի իմանաք՝ ինչպես օգտագործել դրանք հաջորդ մտագրոհի ընթացքում:
Այս բաժնում ընդգրկված բովանդակության նպատակը բավականին խոսուն է: Այս կատեգորիայի թեմաները պետք է ավելի հեշտացնեն հաճախորդի կյանքը, փոխանցեն նրանց որոշակի արժեք: Բայց ինչպե՞ս: Այս հինգ կետերի միջոցով.
Այս կատեգորիայի մեջ ընդգրկվող բլոգ հրապարակումը կամ Յութուբի վիդեոն պետք է օգնեն Ձեր հավանական հաճախորդին գումար խնայել շուկայում: Ձեր բովանդակությունը կարող է անդրադառնալ որոշ հարցերի, այդ թվում.
Օրինակ. եթե Դուք ընկերություն ունեք, որը զբաղվում է լանդշաֆտային դիզայնով, ապա այս ոլորտին վերաբերող թեմաները կարող են ներառել.
Այս տարբերակը ավելի լավ է աշխատում տեսողական պատկերներով նյութի դեպքում, բայց գրավոր տարբերակով, օրինակ՝ բլոգի հրապարակումների ձևով նույնպես կարող է հասնել նպատակին: Դե գիտեք՝ սատանան մանրուքների մեջ է, այնպես որ այս թեմայի համար պետք է ավելի պատկերավոր նկարագրություն պատրաստեք: Ձեր բրեյնսթորմը ուղղորդող հարցերը կարող են լինել.
Վերադառնանք երևակայական լանդշաֆտային նախագծման բիզնեսին, ասածս կարող է սկզբում փոքր-ինչ ձանձրալի թվալ , բայց ի՞նչ կլինի, եթե պատկերեք ճոճվող աթոռի մեջ սուրճ ըմպող մարդու, ով հիանում է գեղեցիկ պարտեզով: Ամեն ինչ միանգամայն փոխվում է: Ահա մի քանի օրինակ.
Մենք ապրում ենք ժամանակներում, երբ ամեն մեկը կարող է գտնել իր գրպանին հարմար արտադրանք/ծառայություն: Կան բազմաթիվ տարբերակներ և դրանց մեջ կողմնորոշվելու համար հաճախորդները պետք է ծանոթանան տարբերակներին, ձեռք բերեն նմուշներ, փորձարկեն դրանք մինչև գտնեն այն մեկը, որը լավագույնս է համապատասխանում իրենց ուզածին: Դուք կարող եք օգնել հաճախորդին խելամտորեն ընտրություն կատարել: Ահա մի քանի հարց, որոնց կարող եք պատասխանել նրանց փոխարեն.
Օրինակ՝ լանդշաֆտային նախագծման դեպքում շատ կարևոր է օգնել հաճախորդներին ընտրել լավագույն տարբերակը (այսինքն՝ Ձեր առաջարկածը): Դա ժամանակի, գումարի և էներգիայի սպառում է, որը չպետք է զուր լինի, այնպես որ լանդշաֆտային ընկերությունների միջև ընտրություն կատարելը որոշիչ դեր ունի: Ահա այն թեմաները, որոնց կարող եք անդրադառնալ Ձեր հաճախորդներին օգնելու համար.
Ձեզ անհրաժեշտ է կրթական բովանդակություն, քանի որ, որպես կանոն, հաճախորդներին արժեք փոխանցելու տեսանկյունից սա լավագույն տարբերակն է : Այն կարող է լինել բլոգի հրապարակումների կամ վեբինարի, գուցե նաև սոցիալական մեդիայի հրապարակումների շարքի ձևով՝ բովանդակության մատուցման միջոցը (օրինակ. հաղորդագրություն) ինքներդ եք ընտրում: Որոշ հարցեր, որոնք կարող են օգնել գաղափարներ մտածելիս.
Առհասարակ, կարող եք ինքներդ նախագծել Ձեր այգու լանդշաֆտային դիզայնը, բայց դա շատ ժամանակ և ուսումնասիրություն է պահանջում, թեև հնարավոր է: Այնպես որ, եթե ունեք լանդշաֆտային դիզայնի ընկերություն, մի՛ անհանգստացեք, որ ինքնուրույն դիզայն անել սովորեցնելու պատճառով կարող եք կորցնել հաճախորդներին, տվե՛ք նրանց որոշակի ուղղորդող խորհուրդներ, և նրանք դեռ կհիշեն Ձեր մասին.
Եվ վերջում ոչ պակաս կարևոր է զգացնել տալ Ձեր ընթերցողին, որ նա ներգրավված և կարևոր է: Դուք կզարմանաք, երբ պատկերացնեք, թե ինչպես են մարդիկ իրենց դրսևորում, երբ զգում եմ իրենց խմբի բացառիկ անդամ: Կարող եք դա անել գովելով այն, ինչ նրանք արդեն անում են, սիրում են, կամ այն վայրը, որտեղ նրանք ապրում են՝ ըստ էության, որևէ բան, որ արդեն իսկ գոյություն ունի իրենց կյանքում: Կարող եք ակնարկել, որ նրանք ապրում են լավագույն քաղաքում, հաճախում են լավագույն համալսարանը կամ դիտում են լավ հեռուստատեսային սերիալներ: Այս տեսակ բովանդակությունը պետք է հպարտության զգացում առաջացնի: Ինքներդ Ձեզ տվեք այս հարցերը.
Մեր լանդշաֆտային ընկերության թիմն իրենց մտագրոհի ժամանակ կկենտրոնանար նմանատիպ թեմաների վրա.
Հաջորդը մեր սխեմայում բացատրելն է, թե ինչու եք հենց Դու՛ք լավագույն տարբերակը: Սա արդեն Ձեր փայլելու ժամն է, և պատմելու, թե ինչու եք հենց Դուք Ձեր հավանական հաճախորդների ճիշտ ընտրությունը: Թեմաներ գտնելու հարցում օգնելու համար, առանձնացրել ենք հետևյալ ենթակատեգորիաները․
Եկեք պարզ բաներից սկսենք: Ներկայացրեք ինչպիսի արտադրանք/ծառայություն եք առաջարկում: Եթե «բիզնես բիզնեսի համար» սկզբունքով գործող ընկերություն եք, ապա պետք է նաև ներկայացնեք Ձեր հաջողության պատմությունը, այլ կերպ ասած, դեպքերի ուսումնասիրությունը, որն ուրվագծում է, թե ինչպիսին էր իրավիճակը, և ինչպես կարգավորեցիք այն: Եվ կրկին մի քանի հարց, որ կօգնեն Ձեզ թեմաներ մշակելիս.
Մեր լանդշաֆտային ընկերությունն, օրինակ, կցուցադրեր նկարներով և յուրաքանչյուր նախագծի վերաբերյալ նկարագրություններով իր պորտֆոլիոն: Օրինակ.
Պատմեք մեզ՝ ովքեր են աշխատում Ձեր թիմում: Մենք ուզում ենք ճանաչել վարագույրի այն կողմում կանգնած մարդկանց: Ինչո՞վ են նրանք զբաղվում Ձեր ընկերությունում: Իսկ իրենց ազատ ժամանա՞կ: Մարդիկ ձգում են մարդկանց, այնպես որ օգտագործեք դա Ձեր օգտին:
Միշտ հիշեք, որ Ձեր աշխատակիցները Ձեր ամենամեծ պաշտպաններն ու ամենամեծ քննադատողներն են: Ընկերության անձնակազմի կողմից արված հետադարձ արձագանքը կշտկի բոլոր բացերը, այնպես որ նրանց նույնպես միշտ ներգրավեք: Ինքներդ Ձեզ հարցրեք.
Մեր լանդշաֆտային ընկերության համար կուսումնասիրեինք լանդշաֆտային մասնագետների կյանքի պատմություններն ու աշխատանքները: Եթե կարծում եք, որ տվյալ մարդու գործունեությունն իսկապես ոգեշնչող է, ապա լցրեք Ձեր հաղորդակցման միջոցները նման բովանդակությամբ.
Եվ մեր վերջին խորհուրդն է՝ պատմել, թե ինչպես եք աշխատեցնում Ձեր բիզնեսը: Կարիք չկա քայլ առ քայլ ուղեցույց տալ այն մասին, թե ինչպես եք կառավարում բիզնեսը, ոչ էլ փայփայած գաղտնիքները բացահայտել: Բավական է միայն ներկայացնել անդրկուլիսային մասից մի դրվագ: Կարող եք գրել կարճ նկարագրություն այն մասին, թե ինչպես է անցնում Ձեր սովորական օրը կամ ինչպես եք վարվում բարդ իրավիճակներում, օրինակ.
Իհարկե, լանդշաֆտային ընկերության ամենօրյա գործունեությունն այդքան էլ ոգևորիչ չէ, բայց դրա ստեղծագործական կողմի ներկայացումը կարող է լսարան ներգրավել.
Ինչպե՞ս են այգիների նախագծմամբ զբաղվող մասնագետներն ու դիզայներները աշխատում միասին
Ինչպե՞ս է ծնվում լանդշաֆտի դիզայնը:
Այս սխեման քարացած չէ: Համոզված եմ, որ նկատել եք որոշ համընկնումներ. Դուք ազատ եք դրանց վրա աշխատելու և թեմաները իրար կապելու հարցում: Օրինակ, կարող եք վարձել մեկին, որը կզբաղվի Ձեր բլոգով և կտա մեկ կամ երկու խորհուրդ՝ հիմնված իր փորձառության/կոմպետենտության վրա: Այս դեպքում, Դուք առաջ եք խաղացնում Ձեր ընկերությունը և արժեքավոր տեղեկատվություն եք տալիս Ձեր ընթերցողներին:
Ձեր հնարավորություններն անսահման են, քանի դեռ կրեատիվ մտքերը չեն սպառվել։