SMM

Ինչպես Ինստագրամի օգնությամբ վաճառել տոների ժամանակ

Ինչպես Ինստագրամի օգնությամբ վաճառել տոների ժամանակ

Կրկին Ամանոր է։ Սև ուրբաթից ու կիբեռ երկուշաբթիից հետո արդեն ժամանակն է մտածելու ինչպես իրականացնել վաճառք ամանորյա տոներին։ Այս բլոգում դուք կգտնեք օգտակար խորհուրդներ՝ ինպես օգտագործել Ինստագրամը պոտենցիալ հաճախորդներ (lead-եր) գեներացնելու համար։

Ստեղծեք տոնական տրամադրություն ձեր էջում

Արդեն ժամանակն է փոխել տրամադրությունը և անցնել տոնական տրամադրության։ Եթե դուք չունեք դիզայներ, ով կկարողանա ձեր հրապարակումներին ավելացնել տոնական տրամադրություն, ապա կարող եք օգտվել Canva հավելվածից կամ այլ գրաֆիկական դիզայնի հարթակներից։

Մեկ այլ տարբերակ է user-generated content-ը (UGC)։ Եթե այլևս ոչ մի գաղափար չունեք, թե ինչ տեսակի ամանորյա կոնտենտ հրապարակեք, իսկ թեմփլեյթներն էլ ձանձրալի են թվում, ապա ժամանակն է դիմելու ձեր հետևորդների օգնությանը։ Խնդրեք նրանց ուղարկել իրենց ամենասիրելի տոնական թեմայով նկարները և հրապարակեք դրանք ձեր Ինստագրամի էջում։ Դա էլ կդառնա հետաքրքիր գաղափար ձեր ապրանքը/ծառայությունը ներկայացնելու համար։ Օրինակ, Starbucks-ը 2017թ․-ին իրականացրել էր ‘Project Give Good’ արշավը, որի ժամանակ կազմակերպությունը հաճախորդներին նվիրում էր նվեր քարտեր, որոնցով հաճախորդները գնում էին հատուկ բաժակով սուրճ և #GiveGood հեշթեգով գրառումներ կատարում Ինստագրամում։

starbucks-givegood

Համոզվեք, որ համահունչ կլինեք ձեր էջի վիզուալի հետ և պահպանեք տոնական տրամադրություն մինչև տոների ավարտը։

Ստեղծեք նվերի ուղեցույց ձեր ապրանքով/ծառայությունով

Տոների ընթացքում ձեր ռազմավարությունը պետք է կառուցեք այնպես, որ ձեր ապրանքը կամ ծառայությունը հրաշալի տոնական նվեր է։ Կախված բիզնեսի տեսակից, ստեղծեք նվերի ուղեցույց՝ հիմնված կա՛մ սեռի, կա՛մ տարիքի վրա։

Առաջարկը վաճառելու համար քչացրեք այն քայլերը, որոնց միջով անցնելով հաճախորդը կտեսնի և կկատարի գնում։ Եթե դուք գտնվում եք այլ երկրում, ապա մենք խորհուրդ ենք տալիս օգտագործել Ինստագրամի վաճառող հրապարակումները (shoppable posts), որտեղ հնարավորություն կա սեղմելու նկարի վրա և տեսնելու ապրանքի մանրամասները (անուն, գին)։

instagram-shopping-guide

Եթե արդեն ունեք 10․000-ից ավել հետևորդ, ապա կարող եք օգտվել Ինստագրամի սթորիի Swipe up գործիքից։ Եթե այս տարբերակներից ոչ ոք չաշխատի ձեզ մոտ, ապա պատմեք ձեր հետևորդներին, թե ինչպես կարող են կատարել գնում ըստ ձեր ուղեցույցի (օր․՝ կապվեն ձեզ հետ ՖԲ-ի միջոցով, կամ ուղարկեն անձնական հաղորդագրություն և այլն)։

Վերնագրում նշեք ապրանքի սահմանափակ լինելը

Ապրանքի քիչ քանակության գաղափարը մարքեթինգում նոր մարտավարություն չէ։ Այն ապրանքի սակավության վախի գործոնն է, որը ստիպում է կատարել գնում։ Հաշվի առնելով, որ մարդիկ ցանկանում են լավագույն նվերները մատուցել իրենց սիրելիներին, նրանք, ամենայն հավանականությամբ, կգնեն ձեր առաջարկած սահմանափակ քանակությամբ ապրանքները։ Այստեղ հիմնական գաղափարը կայանում է նրանում, որ այս ռազմավարությունը պետք չէ կիրառել բոլոր առօրյա ապրանքների վրա։ Դուք պետք է ընտրեք որևէ մեկը, ավելի կատարելագործեք կամ պատրաստեք նվերի փաթեթ, ապա նոր առաջարկեք ձեր հաճախորդներին։ Այսինքն, այն պետք է լինի եզակի և տարբերվի ձեր մյուս հավաքածուներից ու ապրանքներից։ Լավագույն օրինակներից է Մերի Քեյի սահմանափակ հավաքածուն։

 

 
 
 

 

 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 

A post shared by Mary Kay Armenia (@marykayarmenia)

 

Ինֆլուենսեր մարքեթինգ

Վստահեցնում ենք, որ դուք չեք գտնի Ինստագրամ մարքենթինգի մասին մի հոդված, որտեղ չխոսվի ինֆլուենսեր մարքեթինգի մասին։ Ուղղակի հիշեք, թե քանի անգամ եք դիմել  ընկերներին կամ ընտանիքի անդամներին որևէ նվեր գնելու խորհրդով։ Ինֆլուենսերները վիրտուալ տարբերակն են ձեր ընտանիքի անդամների և ընկերների, ովքեր խորհուրդ կտան իրենց լսարանին գնել ձեր ապրանքը։ Այսինքն, դուք կարող եք աշխատել նրանց հետ՝ գովազդելով ձեր ապրանքը/ծառայությունը։ Եվ հիշեք, որ շատ հաճախ փոքր ինֆլուենսերների միջոցով ավելի լավ կարող եք վաճառել, քան շատ մեծ լսարան ունեցողների։

Կատարեք ձեր ուսումնասիրությունը, կազմեք ինֆլուենսերների ցանկ և ուղարկեք նրանց ձեր առաջարկը։

Օգտվեք ինստագրամի գովազդային հարթակից

Հաջողության հասնելու հիմնական բաղադրիչներից մեկը տեսանելիությունն է։ Այդ հարցում ձեզ օգնության կգա գովազդը։ Տոների ժամանակ դուք ունեք սահմանափակ ժամանակ, այնպես որ պետք է գործեք արագ՝ հասնելու ձեր պոտենցիալ հաճախորդներին և առաջարկել նրանց ձեր ապրանքը/ծառայությունը։ Կատարեք գովազդային կարգավորումները, ընտրեք համապատասխան թիրախը և ցուցադրեք գովազդ ձեր պոտենցիալ հաճախորդներին։ Կառուսելն ու սթորիի գովազդը հրաշալի տարբերակ են սկսելու համար։ Եթե ինչ-ինչ պատճառներով ստիպված եք ընտրել այս 2 տարբերակներից մեկը, ապա մենք խորհուրդ ենք տալիս ընտրել սթորի տարբերակը։ Օգտվողներն ավելի հաճախ դիտում են սթորիներ, այսինքն հավանականությունը մեծ է, որ կտրեսնեն ձեր գովազդը։. 

Բարձրացրեք լսարանի ներգրավվածությունը մրցույթների միջոցով

Տոները մոտենում են, ինչը նշանակում է, որ նվերներ տալու ժամանակն է։ Այսպիսով, կազմակերպեք տոնական մրցույթներ ձեր լսարանի ներգրավվածությունը մեծացնելու համար։ Մրցանակը կարող է լինել ձեր ապրանքներից կամ ծառայություններից որևէ բան, նվեր քարտ կամ ուղղակի գումար։ Որ տարբերակն էլ որ ընտրեք, համոզվեք, որ այն բավական հետաքրքիր և աչքի ընկնող նվեր է, որը կգրավի ձեր հետևորդների ուշադրությունը և կմոտիվացնի նրանց մասնակցելու մրցույթին։ 

Մրցույթն ավելի հետաքրքիր դարձնելու տարբեր է այն փոքր մասերի բաժանելը։ Այսինքն, կազմակերպեք փոքրիկ մրցույթներ մեկ մեծ մրցույթի փոխարեն։

Դրանք հիանալի տարբերակ են վերադարձնելու ձեր լսարանի ակտիվությունը և մեծացնելու հետևորդների քանակը, որը կօգնի ձեզ մեծացնել վաճառքի ծավալները տոների ժամանակ։

Մրցույթի մասնակցության պայմանների մեջ կարող եք ներառել որևէ հրապարակում հավանելը, տարածելը և մեկնաբանություն գրելը։ Նաև կարող եք խնդրել ձեր հետևորդներին հրապարակել նկար կամ հոլովակ իրենց տարբերակով։ 

Եղեք ակտիվ սթորիներում

Ձեր գրասենյակի տոնածառը զարդարելու ընթացքից մինչև Secret Santa խաղը կարող եք հրապարակել սթորիներում և ցույց տալ, թե ինչ է կատարվում «բեմի հետևում»։ Սա կօգնի, որպեսզի ձեր լսարանը չմոռանա ձեզ։ Միայն մտածեք այն մասին, որ որևէ մեկը կարող է տեսնել ձեր սթորին այն պահին, երբ մտածում էր, թե ինչ գնել իր սիրելիին։

Օրինակ՝ Kinopoisk.ru-ն, կինեմատոգրաֆիային մասին պատմող ռուսական կայք է, որն առաջարկում է ընտրել ֆիլմեր Ամանորին դիտելու համար։

SMM
Նմանատիպ Նորություններ
Instagram story-ների դերը ժամանակակից թվային մարքեթինգում
01 October, 2018
Instagram story-ների դերը ժամանակակից թվ...
LinkedIn-ը շարունակում է զարգանալ՝ գրավելով գովազդատուների ուշադրությունը
01 February, 2019
LinkedIn-ը շարունակում է զարգանալ՝ գրավե...
9 բանաձև արդյունավետ քոփիռայթինգի համար
05 February, 2021
9 բանաձև արդյունավետ քոփիռայթինգի համար...
Ինչ են իրենցից ներկայացնում Instagram-ի AR ֆիլտրերը և ինչու արժե օգտագործել դրանք. Ուղեցույց
13 April, 2021
Ինչ են իրենցից ներկայացնում Instagram-ի...
Ինչպե՞ս գեներացնել գաղափարներ գրավիչ բովանդակության համար
01 June, 2021
Ինչպե՞ս գեներացնել գաղափարներ գրավիչ բով...
Ի՞նչ ներառել մարքեթինգային ռազմավարության մեջ
09 June, 2021
Ի՞նչ ներառել մարքեթինգային ռազմավարությա...
Lead Generation 101: Ինչպե՞ս ներգրավել հաճախորդներ Facebook-ի գովազդներով
05 August, 2021
Lead Generation 101: Ինչպե՞ս ներգրավել հ...
Հետևել արշավի արդյունքներին UTM թեգերի միջոցով․ ամբողջական ուղեցույց
10 September, 2021
Հետևել արշավի արդյունքներին UTM թեգերի մ...
Ինչպես վերլուծել մրցակիցներին թվային հարթակներում
07 January, 2022
Ինչպես վերլուծել մրցակիցներին թվային հար...