SMM

LinkedIn-ը շարունակում է զարգանալ՝ գրավելով գովազդատուների ուշադրությունը

LinkedIn-ը շարունակում է զարգանալ՝ գրավելով գովազդատուների ուշադրությունը

Չնայած ինովացիաների տեսանկյունից այնքան էլ արագ չլինելուն՝ LinkedIn-ը դանդաղ, բայց վստահ քայլերով առաջ է շարժվում՝ բարելավելով իր առաջարկած գործիքները։ Ինչպես ցույց է տալիս DigiDay-ի ուսումնասիրությունը՝ այս փոփոխություններն աննկատ չեն մնում գովազդատուների կողմից։ 

LinkedIn-ը գնալով ավելի է դուր գալիս գովազդատուներին․ նրանք նշում են, որ սկսել են իրենց գովազդային բյուջեն այլ հարթակներից (Facebook, Instagram, Twitter) տեղափոխել դեպի Լինքդին։ DigiDay-ի աղբյուրի հաղորդմամբ՝ Լինքդինը շուտով պատրաստվում է ներդնել Lookalike (նմանակ) լսարաններ։ Այս գործիքը կօգնի գովազդատուներին թիրախավորել պոտենցիալ հաճախորդներին, ովքեր նման են կազմակերպության հաճախորդներին։ Lookalike լսարաններ ստեղծելու հնարավորությունը Facebook-ի գլխավոր մրցակցային առավելություններից է։

Թե ինչպես ընտրել գովազդի ճիշտ տեսակը LinkedIn-ում, կարդացեք մեր բլոգում։

Հունվարի 23-ին LinkedIn-ը հայտարարեց նաև, որ գովազդատուներն արդեն կարող են թիրախավորել իրենց գովազդները նաև ըստ լսարանի հետաքրքրությունների․ օրինակ՝ «արվեստ և զվարժանք»,  «բիզնես և կառավարում» կամ «մարքեթինգ և գովազդ»։ Այս նոր հնարավորությունն արդեն փորձարկած կազմակերպությունները հաղորդում են, որ իրենց գովազդի CTR-ն աճել է 25%-ով։

2018-ի նոյեմբերին DigiDay-ը հարցում է իրականացրել։ Հարցմանը մասնակցած 290 գովազդատուների 42 տոկոսը հայտնել է, որ իրենք պատրաստվում են 2019-ին մեծացնել Լինքդինում գովազդային բյուջեն: Մոտ 47 տոկոսն էլ ասել է, որ նախատեսում է հատկացնել նույն բյուջեն, ինչ նախորդ տարի։ Հարցվածների ընդամենը 11 տոկոսն է նշել, որ պատրաստվում է նվազեցնել այդ հարթակում գովազդային բյուջեի չափը։ Չնայած Լինքդինի շարունակական զարգացմանը՝ գովազդատուները նշում են, որ այստեղ գովազդները փոքր ինչ թանկ են։ B2B ոլորտում թվային մարքեթինգի խորհրդատու Բեթսի Հինդմանը հայտնել է, որ Լինքդինում վիդեոների գովազդները կարող են 6-8 անգամ ավելի թանկ լինել, քան Facebook-ի վիդեոգովազդները։ Իսկ ստատիկ նկարով հրապարակումների և լինքերի գովազդները երեքից հինգ անգամ ավելի թանկ են արժենում LinkedIn-ում՝ համեմատած Facebook-ի հետ։

 

LinkedIn-ում գովազդային բյուջեի վերաբերյալ DigiDay-ի հարցման արդյունքները

LinkedIn-ում գովազդային բյուջեի վերաբերյալ DigiDay-ի հարցման արդյունքները

«Facebook-ի վիդեո գովազդները դեռևս ավելի ճկուն և ավելի մատչելի են։ Բայց, իհարկե, Facebook-ում դուք չեք կարող այդքան ճշգրիտ թիրախավորել մարդկանց՝ ըստ իրենց աշխատանքի անվանման կամ աշխատավայրի»,- նշել է Հինդմանը։

Իրականում LinkedIn-ում գովազդելու գլխավոր առավելությունը բիզնես մտածելակերպով պրոֆեսիոնալների յուրահատուկ լսարանն է։

Գովազդադուներն ունեն բազմաթիվ ակնկալիքներ Լինքդինից։ Հինդմանը նշում է, որ կցանկանար LinkedIn-ում գովազդներ տեղադրելիս հնարավորություն ունենալ  վերաթիրախավորել տեսանյութերը նախկինում դիտած մարդկանց, ինչպես հնարավոր է անել Facebook-ում։ Իսկ Foursquare-ի մարքեթինգի տնօրեն Ջեքոբ Էհրլիչը նշում է, որ կցանկանար՝ LinkedIn-ում Lead-եր գեներացնող գովազդները վիզուալ ավելի գրավիչ լինեն, ինչպես Facebook-ի Instant Experience (Canvas) հրապարակումներն են։ Նա նաև հարցնում էր, թե ինչու LinkedIn-ը հնարավորություն չի տալիս հրապարակել վերտիկալ տեսանյութեր։

Հայաստանում Լինքդինը գնալով ավելի մեծ տարածում է ստանում։ Այժմ Հայաստանում LinkedIn-ի ամսական ակտիվ օգտվողների քանակը գերազանցում է 170․000-ը։ Այնպես որ, մի՛ անտեսեք այս հարթակը․ այն գնալով ավելի արդյունավետ է դառնում և կարող է նոր հնարավորություններ տալ ձեր բիզնեսին։

SMM
Նմանատիպ Նորություններ
Instagram story-ների դերը ժամանակակից թվային մարքեթինգում
01 October, 2018
Instagram story-ների դերը ժամանակակից թվ...
Ինչպես Ինստագրամի օգնությամբ վաճառել տոների ժամանակ
21 December, 2020
Ինչպես Ինստագրամի օգնությամբ վաճառել տոն...
9 բանաձև արդյունավետ քոփիռայթինգի համար
05 February, 2021
9 բանաձև արդյունավետ քոփիռայթինգի համար...
Ինչ են իրենցից ներկայացնում Instagram-ի AR ֆիլտրերը և ինչու արժե օգտագործել դրանք. Ուղեցույց
13 April, 2021
Ինչ են իրենցից ներկայացնում Instagram-ի...
Ինչպե՞ս գեներացնել գաղափարներ գրավիչ բովանդակության համար
01 June, 2021
Ինչպե՞ս գեներացնել գաղափարներ գրավիչ բով...
Ի՞նչ ներառել մարքեթինգային ռազմավարության մեջ
09 June, 2021
Ի՞նչ ներառել մարքեթինգային ռազմավարությա...
Lead Generation 101: Ինչպե՞ս ներգրավել հաճախորդներ Facebook-ի գովազդներով
05 August, 2021
Lead Generation 101: Ինչպե՞ս ներգրավել հ...
Հետևել արշավի արդյունքներին UTM թեգերի միջոցով․ ամբողջական ուղեցույց
10 September, 2021
Հետևել արշավի արդյունքներին UTM թեգերի մ...
Ինչպես վերլուծել մրցակիցներին թվային հարթակներում
07 January, 2022
Ինչպես վերլուծել մրցակիցներին թվային հար...